00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր

© Sputnik / Asatur Yesayants«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր
«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչն իր մեջ բավականին լուրջ ինտրիգ էր պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչում Երևանի «Ուրարտուն» 2։1 հաշվով հաղթեց «Շիրակին» և դարձավ այս մրցաշրջանի գավաթակիր։
© Sputnik / Asatur Yesayants«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր
Финальный матч Кубка Армении по футболу Fastex между ФК Ширак - ФК Урарту (13 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
«Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր
Գավաթի եզրափակիչ խաղում նման մեկնարկ, ինչպիսին եղավ «Ուրարտու»-«Շիրակ» եզրափակիչում, դժվար էր պատկերացնել։
Հանդիպման առաջին իսկ րոպեին Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո Դավիթ Խուրցիձեն գլխի հարվածով առաջ մղեց երևանյան թիմին, իսկ հինգ րոպե անց անկյունայինի փոխանցումից հետո Մուսա Բակայոկոն նույնպես գլխի հարվածով «Շիրակի» կազմում դարձավ պատասխան գոլի հեղինակ։
Մեկնարկային նման արդյունավետությունն առաջին հայացքից խոստանում էր գոլառատ եզրափակիչ։ Բայց թիմերը շատ արագ հասկացան, որ կոնցենտրացիայի պակասը մեկ ակնթարթում կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։
© Sputnik / Asatur YesayantsFastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում
Борьба за мяч меду футболистами Ширака Дональдом Кодиа и капитаном Урарту Жирайром Маркаряном в финальном матче Кубка Армении по футболу Fastex между ФК Ширак - ФК Урарту (13 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում
Հետագայում պայքար ծավալվեց խաղադաշտի բոլոր հատվածներում, ընդ որում` ոչ միայն այնտեղ, որտեղ գնդակն էր։ Թիմերը բավականին լուրջ աշխատանք էին կատարում նաև առանց գնդակի։
«Փյունիկի» և ՀՖՖ-ի ոչ ֆուտբոլային դիմակայությունը. ինչպես այն սկսվեց, և ինչ կարող է լինել
Իսկ երկրորդ խաղակեսում մրցող կողմերն արդեն սկսեցին զգուշություն դրսևորել։ Բայց անկախ այդ զգուշությունից` գոլային ռեալ պահեր կողմերն ունեցան, ու այդ առումով առավելություն ուներ Դմիտրի Գունկոյի թիմը։
© Sputnik / Asatur Yesayants

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում - Sputnik Արմենիա
1/3

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

© Sputnik / Asatur Yesayants

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում - Sputnik Արմենիա
2/3

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

© Sputnik / Asatur Yesayants

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում - Sputnik Արմենիա
3/3

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

1/3

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

2/3

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

3/3

Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում

Ինչքան սպառվում էր ժամանակը, այդքան խաղը ներքին լարվածություն էր ստանում, ու այն հասավ գագաթնակետին, երբ յոթ րոպեի ընթացքում երկու անգամ դեղին քարտ ստանալով` խաղադաշտից հեռացվեց «Շիրակի» կազմում միակ գոլի հեղինակ Մուսա Բակայոկոն։
Հանդիպման 72-րդ րոպեին «Շիրակը» մնաց տասը ֆուտբոլիստով։ Իհարկե, սա արդեն հոգեբանական առավելություն էր տալիս «Ուրարտուին», բայց նաև պարզ էր, որ Գյումրիի թիմը ստիպված էր լինելու անցնել զանգվածային պաշտպանության։
Չնայած դրան` «Շիրակը» մրցակցին հնարավորություն տվեց սպառնալ սեփական դարպասին, ու տուգանային հրապարակի մատույցներից Կարեն Մելքոնյանի կատարած հարվածն արդեն անկասելի էր։ «Ուրարտուն» առաջ անցավ հաշվի մեջ՝ 2։1։
Ընկերական հանդիպում, ընկերական հաշիվ. Հայաստան–Կիպրոս խաղն ավարտվեց 2։2 հաշվով
Մնացած հինգ րոպեների ու մրցավարի կողմից ավելացված 5 րոպեների ընթացքում «Շիրակն» արեց հնարավորը պարտությունից խուսափելու համար։ Մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո անգամ կրքերը չէին հադարտվում, ու խաղը սպասարկող լատվիացի մրցավար Անդրիյս Տրեյմանիսը ևս մեկ անգամ դիմեց կարմիր քարտի օգնությանը։
Նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչն իր մեջ բավականին լուրջ ինտրիգ էր պարունակում։ «Ուրարտու» - «Շիրակ» մրցակցությունում գյումրեցիների հաղթանակը թիմի համար ապահովում էր Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ խաղարկության մասնակցությունը, իսկ «Ուրարտուի» հաղթանակի դեպքում այդ իրավունքը ստանում էր Պրեմիեր լիգայում 4-րդ տեղը զբաղեցնող «Ալաշկերտը»։
Այսպիսով, «Ուրարտուն» հաղթեց 2։1 հաշվով ու դարձավ Հայաստանի գավաթակիր, միևնույն ժամանակ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր պարգևելով «Ալաշկերտին»։
Պետրակովի գլխավորությամբ ՀՀ հավաքականը Եվրո-2024 ընտրական խմբում դիտորդ չի՞ լինելու
© Sputnik / Asatur YesayantsFastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում
Футболисты ФК Урарту подбрасывают главного тренера клуба Дмитрия Гунько после победы в финальном матче Кубка Армении по футболу Fastex между ФК Ширак - ФК Урарту (13 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Fastex Հայաստանի գավաթի «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպում
Ստացվում է, որ Դմիտրի Գունկոյի թիմը կարող է դուբլ ձևակերպել 2022/23 մրցաշրջանում, եթե հաղթանակի հասնի Պրեմիեր լիգայի առաջնությունում։
Իսկ Պրեմիեր լիգայի առաջնության ավարտից 5 տուր առաջ «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Լրահոս
0