https://arm.sputniknews.ru/20230513/rd-kgnn-voch-legitim-e-gnahatel-hajrusakan-hamalsarani-rektvori-yntrutjunnery--59586579.html
ՌԴ ԿԳՆ–ն ոչ լեգիտիմ է գնահատել Հայ–ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները
ՌԴ ԿԳՆ–ն ոչ լեգիտիմ է գնահատել Հայ–ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը պատրաստ չէ ճանաչել համալսարանի կոլեկտիվի կողմից անցկացված ընտրությունները ընթացակարգային խախտումների պատճառովև առաջարկում է ժամանակավոր... 13.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-13T15:14+0400
2023-05-13T15:14+0400
2023-05-13T15:40+0400
ռեկտոր
էդվարդ սանդոյան
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
ընտրություններ
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_0:0:1600:901_1920x0_80_0_0_b7cf2e42886a412a76dad14ed81d9f19.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում:Այնտեղ նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։Բրյուսովի աշխատակազմն ու ուսանողները կբողոքարկեն ռեկտորի պաշտոնակատարի նշանակումըՄայիսի 5-ին նախարարությունը հայ գործընկերներին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ուղղված նամակում ներկայացրել է իր դիրքորոշումը:ՀՌՀ գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ավարտի կապակցությամբ և անցումային շրջանում համալսարանի բնականոն գործունեության պահպանման նպատակով Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնել համաձայնեցված թեկնածուի վրա:Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նպատակաուղղված է Հայ-ռուսական համալսարանի հետագա զարգացմանը, գործում է ի շահ ՀՌՀ կոլեկտիվի, գնահատում է համալսարանի ձեռք բերած արդյունքները և հույս ունի, որ դրա ապագայի համար պատասխանատվությունը թույլ կտա հաղթահարել այս կարևոր շրջանը:Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկության ժամանակ համալսարանի կոլեկտիվը որպես ռեկտոր է ընտրել ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանին: Մեկ այլ թեկնածու՝ համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ է հայտնել:Ավելի վաղ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ 21 տարի պաշտոնավարելուց հետո դիմել է համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)՝ պատրաստակամություն հայտնելով ևս 5 տարով վերընտրվել, սակայն որևէ կողմի աջակցությունը չի ստացել:Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր կառավարություններին, որոնց հետ աշխատել է բուհը ղեկավարելու 21 տարիների ընթացքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/846/88/8468852_235:0:1484:937_1920x0_80_0_0_4296a4db07815d729010d6eb7998206a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեկտոր, էդվարդ սանդոյան, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, ընտրություններ, ռուսաստան, հայաստան
ռեկտոր, էդվարդ սանդոյան, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, ընտրություններ, ռուսաստան, հայաստան
ՌԴ ԿԳՆ–ն ոչ լեգիտիմ է գնահատել Հայ–ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները
15:14 13.05.2023 (Թարմացված է: 15:40 13.05.2023) Ռուսական կողմը պատրաստ չէ ճանաչել համալսարանի կոլեկտիվի կողմից անցկացված ընտրությունները ընթացակարգային խախտումների պատճառովև առաջարկում է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ՀՌՀ գործող ղեկավարության կազմից:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել բազմաթիվ ընթացակարգային խախտումների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու նամակում:
Այնտեղ նշված է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ դրանց կազմակերպման և անցկացման ժամանակ խախտվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: Խախտումները, մասնավորապես, վերաբերում են թեկնածուների կողմից նախընտրական ծրագրի ներկայացման ժամկետներին։
Մայիսի 5-ին նախարարությունը հայ գործընկերներին (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ուղղված նամակում ներկայացրել է իր դիրքորոշումը:
ՀՌՀ գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի լիազորությունների ավարտի կապակցությամբ և անցումային շրջանում համալսարանի բնականոն գործունեության պահպանման նպատակով Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը դնել համաձայնեցված թեկնածուի վրա:
«Ճիշտ ենք համարում, որ նշված թեկնածությունը ներկայացնի ՀՌՀ գործող ղեկավարությունը», – նշված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը նպատակաուղղված է Հայ-ռուսական համալսարանի հետագա զարգացմանը, գործում է ի շահ ՀՌՀ կոլեկտիվի, գնահատում է համալսարանի ձեռք բերած արդյունքները և հույս ունի, որ դրա ապագայի համար պատասխանատվությունը թույլ կտա հաղթահարել այս կարևոր շրջանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած քվեարկության ժամանակ
համալսարանի կոլեկտիվը որպես ռեկտոր է ընտրել ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանին: Մեկ այլ թեկնածու՝ համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ է հայտնել:
Ավելի վաղ համալսարանի ռեկտոր
Արմեն Դարբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ 21 տարի պաշտոնավարելուց հետո դիմել է համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)՝ պատրաստակամություն հայտնելով ևս 5 տարով վերընտրվել, սակայն որևէ կողմի աջակցությունը չի ստացել:
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր կառավարություններին, որոնց հետ աշխատել է բուհը ղեկավարելու 21 տարիների ընթացքում։