https://arm.sputniknews.ru/20230513/minchev-erakvoghm-handipumy-sharl-misheln-alievi-u-pashinjani-het-arandzinarandzin-kkhvosi-zlm-ner-59577148.html
Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին–առանձին կխոսի. ԶԼՄ-ներ
Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին–առանձին կխոսի. ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Պաշտոնապես հաղորդվում է միայն եռակողմ հանդիպման մասին, որը նախատեսված է Բրյուսելում մայիսի 14-ին: 13.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-13T12:10+0400
2023-05-13T12:10+0400
2023-05-13T13:06+0400
շառլ միշել
զլմ
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
բրյուսել
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47530916_0:273:1600:1173_1920x0_80_0_0_3484aad6a0cd77098d29c99a37c484f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը նրանց հետ առանձին–առանձին կհանդիպի։ Տեղեկությունը հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:Ավելի վաղ Եվրահանձնաժողովի կայքում հայտարարվել էր մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ եռակողմ հանդիպումը կսկսվի օրվա երկրորդ կեսին, իսկ դրանից առաջ Միշելը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա Ալիևի հետ: Այդ տեղեկության պաշտոնական աղբյուրներ չեն նշվում։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ չնայած Սոթքի շուրջ լարվածությանը, մայիսի 14-ին կմեկնի Բրյուսել՝ բանակցելու Ալիևի հետ: Փաշինյանը քիչ հավանական է համարում վաղն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, քանի որ դրա նախագիծը մինչև վերջ համաձայնեցված չէ:Հիշեցնենք` հաղորդվում էր նաև, որ երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Իսկ ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չի կայացվել:
բրյուսել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47530916_0:285:1600:1485_1920x0_80_0_0_31b3110e77bb4c776f6da1509535e3b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ միշել, զլմ, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
շառլ միշել, զլմ, իլհամ ալիև, նիկոլ փաշինյան, բրյուսել, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին–առանձին կխոսի. ԶԼՄ-ներ
12:10 13.05.2023 (Թարմացված է: 13:06 13.05.2023) Պաշտոնապես հաղորդվում է միայն եռակողմ հանդիպման մասին, որը նախատեսված է Բրյուսելում մայիսի 14-ին:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը նրանց հետ առանձին–առանձին կհանդիպի։ Տեղեկությունը հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:
Ավելի վաղ
Եվրահանձնաժողովի կայքում հայտարարվել էր մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։
Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ եռակողմ հանդիպումը կսկսվի օրվա երկրորդ կեսին, իսկ դրանից առաջ Միշելը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա Ալիևի հետ: Այդ տեղեկության պաշտոնական աղբյուրներ չեն նշվում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ չնայած Սոթքի շուրջ լարվածությանը, մայիսի 14-ին կմեկնի Բրյուսել՝ բանակցելու Ալիևի հետ: Փաշինյանը քիչ հավանական է համարում վաղն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, քանի որ դրա նախագիծը մինչև վերջ համաձայնեցված չէ:
Հիշեցնենք` հաղորդվում էր նաև, որ երկու երկրների ղեկավարները
կարող են հանդիպել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Իսկ ավելի ուշ պաշտոնական
Բաքուն հայտարարեց, որ հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չի կայացվել: