https://arm.sputniknews.ru/20230513/haj-rusakan-hamalsarany-nvor-rektvor-e-yntrel-59576217.html
Հայ-ռուսական համալսարանը նոր ռեկտոր է ընտրել
Հայ-ռուսական համալսարանը նոր ռեկտոր է ընտրել
Sputnik Արմենիա
Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։ 13.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-13T11:41+0400
2023-05-13T11:41+0400
2023-05-13T12:37+0400
ռեկտոր
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
էդվարդ սանդոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59574293_0:0:1600:901_1920x0_80_0_0_abe002e9227b642753008fd2e811a929.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայ-Ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի` պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, որն ընտրվել է մայիսի 12-ին համալսարանի ընդհանուր ժողովում։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։Նշենք, որ գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։Արմեն Դարբինյանը հեռանում է Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնիցՀիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվել:հավելենք, որ Էդվարդ Սանդոյանը 1998–ի ապրիլից մինչև 1999–ի հունիսը եղել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59574293_0:0:1428:1071_1920x0_80_0_0_c2cbbf2f98bbcd507e6edd5d15732c24.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեկտոր, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, էդվարդ սանդոյան
ռեկտոր, հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, էդվարդ սանդոյան
Հայ-ռուսական համալսարանը նոր ռեկտոր է ընտրել
11:41 13.05.2023 (Թարմացված է: 12:37 13.05.2023) Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայ-Ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի` պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, որն ընտրվել է մայիսի 12-ին համալսարանի ընդհանուր ժողովում։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։
Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:
Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվել:
հավելենք, որ Էդվարդ Սանդոյանը 1998–ի ապրիլից մինչև 1999–ի հունիսը եղել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը։