https://arm.sputniknews.ru/20230513/franciskvos-papy-vatikanum-yndunel-e-zelenskun-ev-nran-dzitenu-tshjughi-patker-nvirel-59594539.html
Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Զելենսկուն. տեսանյութ
Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Զելենսկուն. տեսանյութ
Sputnik Արմենիա
Զելենսկին Հռոմում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ 13.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-13T20:23+0400
2023-05-13T20:23+0400
2023-05-13T22:14+0400
վլադիմիր զելենսկի
հռոմի պապ
ուկրաինա
իտալիա
վատիկան
հռոմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59595981_0:0:1600:901_1920x0_80_0_0_37ebe7253da130dca3912b4b9b5ab723.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որն այսօր առավոտյան Հռոմ է ժամանել:Վատիկանում հավատարմագրված լրագրողներին հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Առաքելական պալատում, որտեղ պապն ընդունում է պաշտոնական այցով ժամանած պետությունների և կառավարությունների ղեկավարներին, այլ Պողոս VI-ի դահլիճներից մեկում, որը սովորաբար օգտագործվում է համընդհանուր ընդունելությունների համար:Ավելի վաղ Սուրբ Աթոռին կից աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ տեղի է ունեցել մասնավոր այց, որը նախապես ծրագրված չէր. այն գրեթե վերջին պահին է համաձայնեցվել:Զելենսկին Իտալիա է մեկնել. նա հանդիպելու է նախագահի, վարչապետի և Հռոմի պապի հետՀանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն այցի համար, Զելենսկին էլ իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հռոմի պապին։ Սա Զելենսկու երկրորդ այցն է Վատիկան, առաջին անգամ նա Իտալիա է մեկնել 2020 թվականի փետրվարին։ Այն ժամանակ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո նա ընդգծել էր, որ «ոգեշնչված է Ուկրաինայում խաղաղության մասին զրույցից» և հայտնել էր, որ Հռոմի պապին Կիև է հրավիրել:Հավելենք, որ այսօր Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։«Թող Տերն օգնի նրանց հասնել խաղաղության». Հռոմի պապը դիմել է ռուսներին և ուկրաինացիներին
ուկրաինա
իտալիա
վատիկան
հռոմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59595981_142:0:1565:1067_1920x0_80_0_0_74898bb4465b3bcd46ee7f03328735f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, հռոմի պապ, ուկրաինա, իտալիա, վատիկան, հռոմ
վլադիմիր զելենսկի, հռոմի պապ, ուկրաինա, իտալիա, վատիկան, հռոմ
Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Զելենսկուն. տեսանյութ
20:23 13.05.2023 (Թարմացված է: 22:14 13.05.2023) Զելենսկին Հռոմում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որն այսօր առավոտյան Հռոմ է ժամանել:
Վատիկանում հավատարմագրված լրագրողներին հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Առաքելական պալատում, որտեղ պապն ընդունում է պաշտոնական այցով ժամանած պետությունների և կառավարությունների ղեկավարներին, այլ Պողոս VI-ի դահլիճներից մեկում, որը սովորաբար օգտագործվում է համընդհանուր ընդունելությունների համար:
Ավելի վաղ Սուրբ Աթոռին կից աղբյուրը
ՌԻԱ Նովոստիին ասել է, որ տեղի է ունեցել մասնավոր այց, որը նախապես ծրագրված չէր. այն գրեթե վերջին պահին է համաձայնեցվել:
Հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն այցի համար, Զելենսկին էլ իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հռոմի պապին։
Զրույցը, որը տեղի է ունեցել փակ դռների հետևում, մոտ 40 րոպե է տևել: Կողմերը հուշանվերներ են փոխանակել: Ֆրանցիսկոս պապը Զելենսկուն նվիրել է ձիթենու ճյուղ պատկերող փոքրիկ քանդակ և ստացել Աստվածամոր պատկերը զրահաբաճկոնի մի հատվածի վրա։
Սա Զելենսկու երկրորդ այցն է Վատիկան, առաջին անգամ նա Իտալիա է մեկնել 2020 թվականի փետրվարին։ Այն ժամանակ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո նա ընդգծել էր, որ «ոգեշնչված է Ուկրաինայում խաղաղության մասին զրույցից» և հայտնել էր, որ Հռոմի պապին Կիև է հրավիրել:
Հավելենք, որ այսօր Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։