00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին»

© Sputnik / Ashot GevorgyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կողմերն այս պահին աշխատանքային հանդիպումների անցկացման հետ կապված փախհամաձայնեցման փուլում են գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։
«Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա», – հայտնել են գրասենյակից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գյուղի տարածքում ճշգրտման ենթակա 12-կիլոմետրանոց գծից խնդրահարույց է համարվել 5-կիլոմետրանոց հատվածը։ Սակայն հերթական ճշգրտումներից հետո տարածքը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։
Մինչ այդ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Տեղ–Կոռնիձոր հատվածում հանդիպում են անցկացրել սահմանները ճշգրտելու նպատակով։
Այսպիսով, չնայած սահմանազատման հանձնաժողովի ֆորմալ գոյությանը, հայ–ադրբեջանական շփման գծում «ճշգրտումներն» իրականացնում են ուժային կառույցները։
Նշենք, որ մարտին ՀՀ արդարադատության նախարար, հանձնաժողովի անդամ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման հայկական հանձնաժողովի գործունեությունը փակուղի չի մտել, քննարկումներ և ներքին աշխատանքներ են ընթանում։
Ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի գյուղերում ականներ է տեղադրում` կենդանիներ են սատկում. Թաթոյան
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին կայացավ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։ Հանձնաժողովի երկրորդ նիստը կայացավ 2022 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայում։
Լրահոս
0