00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին բանակցությունից «ճամպրուկները» դեռ չստացած` Սոթքի դեպքը եղավ. ի՞նչ ակնկալել ԱՄՆ–ից

Բաժանորդագրվել
Վահե Հովհաննիսյանի խոսքով` «գիշատիչ» Հարավային Կովկասում չի կարելի լինել սիրողական պետություն։ Պետք է լինել պրոֆեսիոնալ, որտեղ հստակ կնշվեն կարմիր գծերը։
Սոթքի տարածքում ադրբեջանական վերջին ագրեսիան կարող էր չլինել, եթե ՀԱՊԿ առաքելությունը լիներ այնտեղ։ «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է Սոթքում, իշխանության պատասխանատվության գոտում է` հաշվի առնելով փաստը, որ հրապարակային մերժել էր ՀԱՊԿ ռազմական աջակցությունը։

«Փաստացի դու (նկատի ունի իշխանությանը. խմբ.) մերժում ես ռազմական աջակցությունը ռեալ հողի վրա, ռեալ զենքով ու զորքով անվտանգային այն բլոկից, որի անդամ ես։ Հետևաբար ծայրից ծայր վերցնում ես հաջորդ էսկալացիաների և կորուստների պատասխանատվությունը»,–ասաց Հովհաննիսյանը։

Վերլուծաբանը կարծում է, որ ընդդիմությունը վերոնշյալ փաստի մասին պետք է բարձրաձայնի խորհրդարանում և հասարակությանը։
«Մենք մեր քայլերի հետևանքը չենք տեսնում։ Երբ հայ հասարակության մի զգալի մասը հրճվում է, որ Ռուսաստանին այստեղից «քշեցինք» և ամերիկացիք կօգնեն, հիշեցնենք, որ Վաշինգտոնից նոր ենք եկել։ Դեռ ճամպրուկները չենք ստացել Վաշինգտոնի բանակցություններից հետո, Սոթքի դեպքերը եղան։ Ամերիկան չունի այն ուղիղ լծակները, որ կարողանա հրադադար ֆիքսել։ Կամ որքան էլ Ֆրանսիային բարեկամ համարենք, նա հայ–ադրբեջանական խաղաղություն սահմանելու ռեալ մեխանիզմներ չունի»,– նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Արևմուտքն ինքն էլ չի թաքցնում, որ չի կարող անվտանգային երաշխիքներ տալ Հայաստանին։ Ավելին` ԱՄՆ–ն նոր կոնցեպտ է առաջ քաշում, որ կողմերը գնան ուղիղ երկխոսության, ինչը նշանակում է հանել բոլոր միջնորդներին, հանել ռուսական խաղաղապահ զորքը Արցախից։ Սակայն, ըստ Հովհաննիսյանի, դրանից հետո ամիսների ընթացքում ԼՂ–ում հայ չի մնա, իսկ եթե ռուսական ռազմաբազան հանվի Հայաստանից, հաջորդ օրը թուրքական զորքը կկանգնի Երևանի մատույցներում։
Չնայած դրան` իշխանությունները փորձում են խաղաղության կոնցեպտը գտնել հենց արևմտյան հարթակներում։
«Պատերազմը կասեցվել է Ռուսաստանի ջանքերով, որը և՛ մենք, և՛ Ադրբեջանն ընդունում ենք, խաղի կանոնները ֆիքսվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ԼՂ հայերի անվտանգությունն այսօր ապահովում է ռուսական զորքը։ Սրանք և՛ մենք ենք ընդունում, և՛ Ադրբեջանը, բայց որոշել ենք այլ հարթակներում գտնել խաղաղության կոնցեպտ, դա խելագարություն է։ Ադրբեջանը մեծ սիրով մտնում է այդ խաղի մեջ, որովհետև գիտի` այդ խաղի վերջը լինելու է ՀՀ կազմաքանդումը, մենք ինչի՞ ենք մտնում»,– նշեց նա։
Քաղաքական վերլուծաբանը համարում է, որ նաև Արևմուտքի հետ համագործակցելը սխալ չէ, ավելին` նա վստահ է` 21–րդ դարում ռեալ դաշնակիցներով և գործողություններով կարելի հասնել նրան, որ սահմաններին լինի խաղաղություն։
«Պետք չէ Ֆրանսիայից ակնկալել, որ ավտոմատով կգա, Լաչինում կանգնի։ Բայց նույնիսկ այս բևեռացված աշխարհում ճիշտ աշխատելու դեպքում արևմտյան տրամադրությունը հնարավոր է քո կողմ քաշել։ Հնարավոր է դառնալ կամուրջ աշխարհի համար։ Մենք հիմա պայթեցրել ենք այդ կամուրջը և հայտնվել Ռուսաստան–Արևմուտք հակամարտության էպիկենտրոնում։ Բերել ենք իրենց այստեղ և ասել, որ մեր տարածքում Սիրիա ենք սարքում, եկեք–կռվեք»,–կարծում է նա։
Հովհաննիսյանն ընդգծեց` «գիշատիչ» Հարավային Կովկասում չի կարելի լինել սիրողական պետություն։ Պետք է լինել պրոֆեսիոնալ, որտեղ հստակ կնշվեն կարմիր գծերը, անելիքները և պետք է գնալ հետպատերազմական վերելքի, որը ամենակարճ ճանապարհն է պատերազմ չունենալու։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Լրահոս
0