https://arm.sputniknews.ru/20230512/twitter-y-nvor-glkhavvor-tnoren-uni-59563872.html
Twitter-ը նոր գլխավոր տնօրեն ունի
Twitter-ը նոր գլխավոր տնօրեն ունի
Sputnik Արմենիա
Ձեռնարկատերն ավելի վաղ հայտնել էր, որ Twitter-ի համար նոր ղեկավար է վարձել, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից: 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T20:29+0400
2023-05-12T20:29+0400
2023-05-12T20:29+0400
twitter
իլոն մասկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80300979_0:84:1600:984_1920x0_80_0_0_9613fcf8804ba4dc84abab7662309e8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հաստատել է, որ NBC Universal մասս–մեդիա ընկերության նախկին թոփ-մենեջեր Լինդա Յակարինոն նշանակվել է Twitter-ի նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:«Ուրախ եմ ողջունել Լինդա Յակարինոյին որպես Twitter - ի նոր գործադիր տնօրեն», - գրել է Մասկը Twitter-ում:Ավելի վաղ գործարարը հայտնել էր, որ Twitter-ի համար նոր ղեկավար է վարձել, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից:Wall Street Journal թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Յակարինոն կզբաղեցնի Twitter սոցիալական ցանցի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:Twitter–ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանց է։ Մասկը 2022 թվականի աշնանը վերջնականապես ավարտել է այն ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/05/80300979_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a4972300f8d03e499e9ace7b59d66d2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
twitter, իլոն մասկ
Twitter-ը նոր գլխավոր տնօրեն ունի
Ձեռնարկատերն ավելի վաղ հայտնել էր, որ Twitter-ի համար նոր ղեկավար է վարձել, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հաստատել է, որ NBC Universal մասս–մեդիա ընկերության նախկին թոփ-մենեջեր Լինդա Յակարինոն նշանակվել է Twitter-ի նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
«Ուրախ եմ ողջունել Լինդա Յակարինոյին որպես Twitter - ի նոր գործադիր տնօրեն», - գրել է Մասկը Twitter-ում:
Ավելի վաղ գործարարը հայտնել էր, որ Twitter-ի համար նոր ղեկավար է վարձել, որն աշխատանքի կանցնի վեց շաբաթից:
Wall Street Journal թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Յակարինոն կզբաղեցնի Twitter սոցիալական ցանցի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
Twitter–ը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերությունը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանց է։ Մասկը 2022 թվականի աշնանը վերջնականապես ավարտել է այն ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։