00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:31
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը վերջին մեխն է խփել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների դագաղին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների կողմից հաստատվելուց հետո Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը վերջապես կուղևորվի այնտեղ, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի հետ «բարեկամության, համագործակցության և անկեղծության» դարաշրջանի մյուս մասունքները։

Կիրիլ Ստրելնիկով, ՌԻԱ Նովոստի

Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ДОВСЕ) խզման վերջնական գործընթացը սկսելու կարգադրությունը:
Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ծնվել է հեռավոր 1990 թվականին` Արևմուտքի հետ «գործընկերության» գագաթնակետին, դեռ Խորհրդային Միության փլուզումից առաջ և այն պահին, երբ Վարշավայի պայմանագրի երկրների բլոկը դեռ գոյություն ուներ:
Ըստ ստորագրողների մտահղացման` Վարշավայի դաշնագրի և ՆԱՏՕ-ի անդամների միջև կնքված պայմանագիրը պետք է նվազագույնի հասցներ մի ռազմական դաշինքի գերազանցող ուժերի կողմից մյուսի վրա հարձակման հավանականությունը, ինչը կարող էր հանգեցնել միջուկային զենքի կիրառման:
Այդ պատճառով պայմանագրում հատուկ սահմանափակումներ են սահմանվել զենքի որոշակի տեսակների քանակի վրա, որոնք կարող էին լինել սահմանազատման գծի երկու կողմերում` Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալի լեռներ, Ուրալ գետ և Կասպից ծով: Ընդ որում, այդ տարածքներում սպառազինության քանակը երկու բլոկների մոտ պետք է հավասար լիներ:
Ըստ գեղեցիկ սպիտակ թղթի, որի վրա ստորագրվել էր պայմանագիրը, ԽՍՀՄ-ն ու նրա դաշնակիցները համաձայնում էին ՆԱՏՕ-ի հսկիչներին թույլ տալ իրենց տարածք մտնել` մարտական տեխնիկան հաշվելու և դրա մարտունակությունը գնահատելու համար: Ռազմավարական համագործակցությունը միշտ էլ իր գինն ունի:
Բայց ԽՍՀՄ-ը փլուզվեց, ինչպես և Վարշավայի պայմանագրի երկրների բլոկը: Արագացված ռեժիմով, ազատ աշխարհի ծափահարությունների ներքո, ՆԱՏՕ մտան Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հետ կապ չունեցող Սլովենիան, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան, այնուհետև փլուզված Չեխոսլովակիան` ի դեմս Չեխիայի և Սլովակիայի, ինչպես նաև Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան:
Ոչ այնքան խրթին մանիպուլյացիաների արդյունքում սովորական սպառազինության հարաբերակցությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի (որպես ԽՍՀՄ-ի և նրա պայմանագրերի իրավահաջորդի) միջև կազմեց երեքը մեկին` հօգուտ Հյուսիսատլանտյան դաշինքի:
ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային են տրամադրել խոստացած գրեթե բոլոր մարտական մեքենաները
ՆԱՏՕ-ին դա միանգամայն ձեռնտու էր, բայց ձեռնտու չէր Ռուսաստանին, ինչի կապակցությամբ էլ 1999 թվականին Ստամբուլում կայացած համաժողովի ժամանակ Մոսկվան պահանջեց պայմանագրում որոշակի շտկումներ մտցնել` ստատուս-քվոն վերականգնելու համար: Սակայն ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հրաժարվեցին վավերացնել դրանք, իսկ Լատվիան, Լիտվան և Էստոնիան առհասարակ չցանկացան միանալ պայմանագրին:
Արդյունքում Ռուսաստանը 2007 թվականին Վիեննայում պայմանագրի անդամ պետությունների արտակարգ համաժողով հրավիրեց, որտեղ հայտարարեց, որ պայմանագիրն իմաստ չունի առանց դրանում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասնակցության, ՆԱՏՕ-ի երկրների սպառազինությունների և տեխնիկայի թվաքանակի ընդհանուր մակարդակի իջեցման` մինչև Ռուսաստանի հետ հավասարություն, ինչպես նաև մի շարք այլ պայմանների կատարման:
Ռուսաստանը նշում էր, որ «չաղացած» ՆԱՏՕ-ն իրականում զգալիորեն գերազանցում է սովորական սպառազինությունների շեմային մակարդակները, որոնք ամրագրված են 1990 թվականի պայմանագրում։ Նաև այն, որ նախկին դաշնակիցները չեն վերաձևակերպում իրենց սպառազինությունը ՆԱՏՕ-ի քվոտայով, որ հաշվառված չեն Բալթյան երկրների զինված ուժերը, և որ Ռուսաստանն անբարենպաստ վիճակում է, երբ այդ պայմանագրի մեջ մտնող երկրները կարող են վերահսկել ռուսական քվոտաները, իսկ Մոսկվան դա անել չի կարող։ Բացի այդ, Ռուսաստանը պահանջում էր պայմանագրի հաշվապահության մեջ հաշվի առնել Բուլղարիայում և Ռումինիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներում առկա սովորական սպառազինությունները:
ԱՄՆ-ն խիստ նեղացավ և հայտարարեց, որ իր բազաները ոչ մի կերպ հնարավոր չէ հաշվել, քանի որ դրանք ժամանակավոր են՝ այսօր կան, վաղը չկան։ Բնականաբար, դա լկտի սուտ էր, ինչպես Միացյալ Նահանգների պնդումների մեծ մասը. արդյունքում ի հայտ եկան Ռումինիայի և Բուլղարիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագրերի մանրամասները, որտեղ բազաներն ուղղակիորեն մշտական էին կոչվում։
Իր բոլոր առաջարկներին ի պատասխան ազատ և քաղաքակիրթ «ոչ» ստանալուց հետո 2007 թվականին Ռուսաստանը Սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրականացման մորատորիում հայտարարեց՝ «այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել ադապտացիայի մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթղթի կետերը», իսկ 2015-ից հրաժարվեց մասնակցել համատեղ խորհրդակցություններին։
Զավեշտալի է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցում, որը նվիրված է ԵՍԶՈւ պայմանագրին, Միացյալ Նահանգները դրա պայմանները խախտելու համար հենց Ռուսաստանին էին մեղադրում՝ դժգոհելով, որ վատ ու դավաճան Ռուսաստանը վտանգավոր իրավիճակ է ստեղծել, որն առաջացել է «չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դիվանագիտական ջանքերին՝ համոզել Ռուսաստանին վերադառնալ պայմանագրի պայմանների կատարմանը»։
Ինչպես են ՌԴ–ի կառավարվող ռումբերը թուլացնում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը
Միևնույն ժամանակ, մեր չգործընկերները մոռացել էին նշել, որ հենց Ռուսաստանն էր մինչև որոշակի պահը մանրակրկիտ կատարում ԵՍԶՈւ պայմանագրի պարտավորությունները, այդ թվում Չեչնիայում ահաբեկչության դեմ պատերազմի ժամանակաշրջանում՝ մերկացնելով ֆլանգները։
Ինչևէ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ մենք չենք ուզում այնպիսի տեսք ունենալ, «կարծես աբսուրդի թատրոնի ենք մասնակցում», հիմա մենք մոտեցել ենք այդ տրագիկոմեդիայի երկար սպասված եզրափակմանը։
Բնականաբար, մեր հասցեին Արևմուտքի և նրա խամաճիկների կողմից անվերջ մտահոգություններ կարտահայտվեն, մեզ հերթական անգամ կմեղադրեն «եվրոպական անվտանգության ճարտարապետությունը քանդելու» մեջ և ձեռքի հետ էլ մատ թափ կտան ԼԳԲՏ-ներին ճնշելու համար։
«Ռամշտայն» ավիաբազան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
«Ռամշտայն». ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերջին ներդրումը «Ուկրաինական նախագծի» վերակենդանացման գործում
Բայց մենք կարդալ գիտենք և պարբերաբար վերընթերցում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի մանիֆեստը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ «Ռուսաստանի Դաշնությունը ամենանշանակալի և անմիջական սպառնալիքն է դաշինքի անվտանգության, ինչպես նաև եվրաատլանտյան գոտում խաղաղության և կայունության համար»։
ՆԱՏՕ-ի համար մենք գլխավոր, ուղիղ և անմիջական թշնամի ենք, որոնց դեմ արդեն իսկ թեժ պատերազմ է տարվում։
Այս պայմաններում միակ պայմանագիրը, որը, մեր տեսանկյունից, իմաստ ունի ստորագրել թշնամու հետ՝ նրա կապիտուլյացիայի պայմանագիրն է։
Լրահոս
0