00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի խումբ անձինք մի երիտասարդից 5500 դոլար են հափշտակել. ՔԿ–ի բացահայտումը

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Բաժանորդագրվել
Երիտասարդը ցանկացել է իր մոտ եղած գումարը բարձր փոխարժեքով դրամի վերածել, սակայն խարդախության զոհ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Մի խումբ անձինք Երևան քաղաքի բնակչից խարդախությամբ 5500 ԱՄՆ դոլար են հափշտակել, առևանգել նրան և հորը, ապա ազատ արձակել` դրա համար գումարը ստանալուց հետո։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ՔԿ–ում հաղորդում ներկայացրած անձն էլ ճանաչվել է տուժող։
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժող ճանաչված երիտասարդը 2023թ. ապրիլի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հայտարարություն է տեսել և ցանկացել է իրեն պատկանող 5500 ԱՄՆ դոլարը բարձր փոխարժեքով դրամի վերածել։ Նա զանգել է նշված հեռախոսահամարին, դրանից հետո պայմանավորվել և նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցում գործող սոպերմարկետի մոտ հանդիպել մի անձի, որի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ տուժողը գումարը փոխանցել է այդ անձին։ Նա միայնակ մտել է հարակից սուպերմարկետ, գումարը փոխանցել վարույթով դեռևս չպարզված մեկ այլ անձի, ապա վերադարձել ու հայտնել, որ գումարն այժմ ուրիշի մոտ է»,– ասված է հաղորդագրությունում։
Երիտասարդը պահանջել է վերադարձնել իր գումարը, ինչից հետո ավտոմեքենայում վիճաբանություն է սկսվել, որի հետևանքով էլ վարորդը նշված վայր է կանչել այլ անձանց։ Վերջիններս, ժամանելով դեպքի վայր, սկսել են վիճաբանել երիտասարդի հետ, մեքենայի պատուհանից, ինչպես նաև սրահում ձեռքերով հավածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։
Գումարի հետ կապված վեճը շարունակելու նպատակով, տուժողի կամքին հակառակ, առևանգելով, վերջիններս նրան ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող ավտոտնակ։ Դեպքի վայրում գտնվող երտասարդի հայրն էլ տեսել է, որ որդուն տեղափոխում են, նրանց հետևից գնացել է նույն վայր։ Այնտեղ նշված անձինք երիտասարդի և նրա հոր կամքին հակառակ վերցրել են նրանց հեռախոսները, մտցրել ավտոտնակ և արգելել հեռանալ՝ այդ կերպ խմբով նրանց ապօրինի զրկելով ազատությունից։
28-ամյա երիտասարդը խարդախությամբ տիրացել է ՌԴ քաղաքացու 660 000 դրամին
Նշված անձինք առևանգված երիտասարդին և ապօրինի ազատությունից զրկված նրա հորն ազատ արձակելու պայմանով պահանջել են 20000 ԱՄՆ դոլար՝ միաժամանակ բռնություն գործադրել, ծեծի ենթարկել նրանց ու սպառնացել բռնություններ կիրառել նրանց մերձավորների նկատմամբ։ Ընթացքում սակարկելով՝ պայմանավորվել են մոտ 1.000.000 դրամի դիմաց ազատ արձակելու շուրջ և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ստանալով նշված գումարը` հիշյալ անձինք բաց են թողել տուժողներին:
Քննությամբ պարզվել է առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված 5 անձի ինքնությունը։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 3-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ներկայացվել է մեղադրանք և խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այդ անձնացից 2-ը կալանավորվել են և տեղափոխվել ՔԿՀ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ հայտնաբերելու նրանցից երրորդին։ Մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից անձանցից յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Միջոցներ են ձեռնարկվում նաև պարզելու այն անձի ինքնությունը, ում սուպերմարկետում փոխանցվել է 5500 ԱՄՆ դոլարը:
Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ավտոմեքենայում ծագած վիճաբանության ընթացքում տուժող ճանաչված երիտասարդն ատրճանակ է ցուցադրել «Տոյոտա»–ն շահագործող՝ գործով մեղադրյալ անձին՝ սպառնալով գումարը չվերադարձնելու դեպքում վերցնել նրա կողմից շահագործվող ավտոմեքենան։
Վարույթի շրջանակում առգրավվել և զննվել են սուպերմարկետի արտաքին և ներքին տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ:
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետով, 192-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով և 258-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել` քննչական խումբ ստեղծելու մասին, հաղորդում տված երիտասարդը և նրա հայրը ճանաչվել են տուժող:
Լրահոս
0