https://arm.sputniknews.ru/20230512/jermuki-tshvopanughin-arajikajum-kverakangnvi-qaghaqapet-59555493.html
Ջերմուկի ճոպանուղին առաջիկայում կվերականգնվի. քաղաքապետ
Ջերմուկի ճոպանուղին առաջիկայում կվերականգնվի. քաղաքապետ
Sputnik Արմենիա
Վահագն Արսենյանը ներկայացրել է քաղաքում կատարվող շինաշխատանքները։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T18:08+0400
2023-05-12T18:08+0400
2023-05-12T18:08+0400
ջերմուկ
ճոպանուղի
այգի
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59553773_0:133:1280:853_1920x0_80_0_0_8776feb9a816f63a446bf9b17bb9379d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ջերմուկ քաղաքում բարեկարգվում է ճոպանուղու հարակից տարածքը, իսկ ճոպանուղին (որը սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված է և մեկ անգամ արդեն վերանորոգվել է) կվերականգնվի առաջիկայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Ալեքսանյանը։Նա տեղեկացրել է, որ Ջերմուկի ճոպանուղու հարևանությամբ գտնվող, Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշարձանի հարևանությամբ կառուցվում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը։Իսկ ձախափնյա թաղամասում կառուցվող Ազատամարտիկների պուրակի, որտեղ կլինի խաղահրապարակ, նստարաններ, աղբամաններ ու համապատասխան լուսավորություն, շինարարությունը մոտենում է ավարտին։«Բարեկարգվում է նաև Ջերմուկի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը շուտով կդառնա Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի»,–խոստանում է քաղաքապետը։Նշվում է, որ բարեկարգվում է «Օլիմպիա» առողջարանից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին, որտեղ կտեղադրվեն նաև միանման առևտրի տաղավարներ։Հիշեցնենք, որ 2022-ի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից ամենաշատը տուժած համայնքներից մեկը առողջարանային քաղաք Ջերմուկն էր։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59553773_96:0:1233:853_1920x0_80_0_0_c613a3fe773bf3ec2b54c3298b4bfd29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, ճոպանուղի, այգի, շինարարություն
ջերմուկ, ճոպանուղի, այգի, շինարարություն
Ջերմուկի ճոպանուղին առաջիկայում կվերականգնվի. քաղաքապետ
Վահագն Արսենյանը ներկայացրել է քաղաքում կատարվող շինաշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ջերմուկ քաղաքում բարեկարգվում է ճոպանուղու հարակից տարածքը, իսկ ճոպանուղին (որը սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված է և մեկ անգամ արդեն վերանորոգվել է) կվերականգնվի առաջիկայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Ալեքսանյանը։
Նա տեղեկացրել է, որ Ջերմուկի ճոպանուղու հարևանությամբ գտնվող, Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշարձանի հարևանությամբ կառուցվում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարը։
Իսկ ձախափնյա թաղամասում կառուցվող Ազատամարտիկների պուրակի, որտեղ կլինի խաղահրապարակ, նստարաններ, աղբամաններ ու համապատասխան լուսավորություն, շինարարությունը մոտենում է ավարտին։
«Բարեկարգվում է նաև Ջերմուկի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը շուտով կդառնա Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի»,–խոստանում է քաղաքապետը։
Նշվում է, որ բարեկարգվում է «Օլիմպիա» առողջարանից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին, որտեղ կտեղադրվեն նաև միանման առևտրի տաղավարներ։
Հիշեցնենք, որ 2022-ի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից ամենաշատը տուժած համայնքներից մեկը առողջարանային քաղաք Ջերմուկն էր։