https://arm.sputniknews.ru/20230512/eatm-n-ev-irany-mvotecel-en-azat-arevtri-masin-nvor-hamadzajnagrin-eth-nakharar-59527525.html
ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին. ԵՏՀ նախարար
ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին. ԵՏՀ նախարար
Sputnik Արմենիա
Առևտրային արտոնությունների մասին նույնիսկ ժամանակավոր համաձայնագիրն օգնել է կրկնապատկել ԵԱՏՄ-Իրան առևտուրը` հասցնելով 6 մլրդ դոլարի։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T13:39+0400
2023-05-12T13:39+0400
2023-05-12T15:45+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առևտուր
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59541185_0:0:1601:901_1920x0_80_0_0_0ae3dc06832a5eeaf734221f3cfe9d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները: Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին.) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Կողմերն ավարտել են ըստ էության քննարկումները և հղկում են ապագա փաստաթղթի մանրամասները։ Սլեպնյովը նշեց, որ մայիսին կավարտվի նաև աշխատանքի այս փուլը, իսկ հունիսի սկզբին նախատեսվում է համաձայնագրի նախագծի մասին զեկուցել ԵԱՏՄ երկրների վարչապետներին Սոչիում Միության միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: ԵԱՏՄ-ում e-commerce միասնական շուկայի մասին համաձայնագիր են պատրաստում. ՍլեպնյովԴրանից հետո կանցկացվեն ստորագրման նախապատրաստման ֆորմալ ընթացակարգերը, և մեծ է հավանականությունը, որ այն կստորագրվի ոչ այնքան հեռավոր ապագայում, նշեց ԵՏՀ նախարարը։Իրանն իր շուկայում բարձր արգելքներ է պահպանում օտարերկրյա ապրանքների դեմ։ Դրա ֆոնին իրանցի գործընկերները ԵԱՏՄ երկրներին մուտքի աննախադեպ պայմաններ են տալիս, նկատեց Սլեպնյովը։ Նույնիսկ ներկայիս ձևաչափով սահմանափակված համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-Իրան առևտրի ծավալների գրեթե կրկնապատկմանը։ Ներկայումս այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար, իսկ լիաֆորմատ համաձայնագրի դեպքում 5-7 տարում կարող է աճել մինչև 20 մլրդ դոլար։Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա հաջորդ շաբաթ նախատեսված է ԵԱՏՄ՝ առևտրի բլոկի ղեկավարների հանդիպումը Եգիպտոսի արդյունաբերության և առևտրի նախարար Ահմեդ Սալեհի հետ: Այդ հանդիպման արդյունքներով կոնկրետ ծրագիր կհստակեցվի, որը թույլ կտա բանակցություններն ավարտել ընթացիկ տարում։Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա, դատելով երկու կողմերի կառավարությունների ցուցաբերած նշաններից, բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59541185_13:0:1433:1065_1920x0_80_0_0_21e5eea1aa36868c2dce3bc7dcc63f1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր, իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր, իրանի իսլամական հանրապետություն
ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին. ԵՏՀ նախարար
13:39 12.05.2023 (Թարմացված է: 15:45 12.05.2023) Առևտրային արտոնությունների մասին նույնիսկ ժամանակավոր համաձայնագիրն օգնել է կրկնապատկել ԵԱՏՄ-Իրան առևտուրը` հասցնելով 6 մլրդ դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները: Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին.) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Կողմերն ավարտել են ըստ էության քննարկումները և հղկում են ապագա փաստաթղթի մանրամասները։ Սլեպնյովը նշեց, որ մայիսին կավարտվի նաև աշխատանքի այս փուլը, իսկ հունիսի սկզբին նախատեսվում է համաձայնագրի նախագծի մասին զեկուցել ԵԱՏՄ երկրների վարչապետներին Սոչիում Միության միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:
Դրանից հետո կանցկացվեն ստորագրման նախապատրաստման ֆորմալ ընթացակարգերը, և մեծ է հավանականությունը, որ այն կստորագրվի ոչ այնքան հեռավոր ապագայում, նշեց ԵՏՀ նախարարը։
Իրանն իր շուկայում բարձր արգելքներ է պահպանում օտարերկրյա ապրանքների դեմ։ Դրա ֆոնին իրանցի գործընկերները ԵԱՏՄ երկրներին մուտքի աննախադեպ պայմաններ են տալիս, նկատեց Սլեպնյովը։ Նույնիսկ ներկայիս ձևաչափով սահմանափակված համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-Իրան առևտրի ծավալների գրեթե կրկնապատկմանը։ Ներկայումս այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար, իսկ լիաֆորմատ համաձայնագրի դեպքում 5-7 տարում կարող է աճել մինչև 20 մլրդ դոլար։
Խոսելով այլ երկրների հետ համանման համաձայնագրերի նախագծերի մասին ԵՏՀ Նախարարը նշեց, որ այստեղ մեծ աշխատանք է սպասվում այնպիսի խոշոր գործընկերների հետ, ինչպիսիք են Ինդոնեզիան, Հնդկաստանը, Արաբական Էմիրությունները և Եգիպտոսը: Ինդոնեզիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել «կանաչ միջանցքի» ռեժիմով, այսինքն հնարավորինս օպերատիվ։ Նմանատիպ պայմանավորվածություն կա նաև Էմիրությունների հետ։
Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա հաջորդ շաբաթ նախատեսված է ԵԱՏՄ՝ առևտրի բլոկի ղեկավարների հանդիպումը Եգիպտոսի արդյունաբերության և առևտրի նախարար Ահմեդ Սալեհի հետ: Այդ հանդիպման արդյունքներով կոնկրետ ծրագիր կհստակեցվի, որը թույլ կտա բանակցություններն ավարտել ընթացիկ տարում։
Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա, դատելով երկու կողմերի կառավարությունների ցուցաբերած նշաններից, բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։