00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ ուզում լեգիտիմացնել. Խաչատուրովի պաշտպանը դուրս եկավ դատարանի դահլիճից

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Ենոքյան
Հակոբ Ենոքյան - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2023
Հակոբ Ենոքյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մեղադրյալներից մեկի պաշտպանն այսօր ևս ներկա չէր դատական նիստին։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Դատական նիստերի դահլիճից դուրս եմ եկել նկատի ունենալով այն հանգամանքը, որ չեմ պատրաստվում լեգիտիմացնել դատարանի ապօրինի գործողությունները։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
«Երեկվա դատական նիստը հետաձգվել է մեղադրյալներից Հակոբ Մարտիրոսյանի պաշտպանի բացակայության հիմքով, այսօր դատական նիստին պաշտպանը ներկա չէր, ըստ հայտարարության ասել էր, որ անձնական պատճառներ ունի։ Ինքը՝ Մարտիրոսյանն ասել է, որ իր պաշտպանը ծանուցված չի եղել, դրա համար չի ներկայացել։ Այդ հիմքով ընդմիջում եղավ»,– նշեց Ենոքյանը։
Ընդմիջումից վերադառնալուց հետո դատարանը հայտնել է, որ դատարանը կաշկանդված է ողջամիտ ժամկետներով և պատրաստվում է քննարկվել մեղադրյալների խափանման միջոցների հարցը։ Պաշտպանը նախ չի հասկանում «ինչ ողջամիտ ժամկետի մասին է խոսքը»։
Պաշտպանը չի հասկանում, թե ինչպես է դատարանը խախտում նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերի հերթականությունը։
«Քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով` ունենք քննարկման հստակ հերթականություն։ Նախ պետք է քննարկվի վարույթի մասնակիցների բացարկի, ինքնաբացարկի հարցերը, հետո ընդդատության հարցը, հետո քրեական հետապնդումը դադարեցնող հանգամանքների բացակայության հարցը, հետո միայն խափանման միջոցի հարցը»,– նշեց Ենոքյանը
Նա կարծիքով՝ դատավորը կտրուկ 180 աստիճանով փոխել է վերաբերմունքը գործընթացի նկատմամբ։ Պաշտպանի համար տարօրինակ է, երբ դատավորն անընդմեջ մեղադրողին ասում է` «դիրքորոշում ներկայացրեք խափանման միջոցի վերաբերյալ»։
«Ես ասացի, որ առարկում եմ դատարանի ապօրինի գործողությունների դեմ։ Միջնորդություն ներկայացրեցի, որ հետաձգվի դատական նիստը, և պարոն Մարտիրոսյանն ապահովվի պաշտպանով։ Դատարանը վերադարձավ ընդմիջումից և ասաց՝ իմ միջնորդությունը մերժվում է։ Ես ասացի ի՞նչ հիմնավորմամբ, դատավորն ասաց` դատարանը կաշկանդված է խափանման միջոցները քննարկելու ժամկետով»,– դատարանը կատարվածը վերապատմեց Ենոքյանը։
Նրա խոսքով` քանի որ դատական նիստն այդպես էլ չհետաձգվեց, երևի հիմա դատարանը քննարկում է Խաչատուրովի կալանքի հարցը։ Թե որն է իր հաջորդ քայլը լինելու, պաշտպանը դժվարանում է այս պահին ասել։
Խաչատուրովի իրավունքների խախտում է. փաստաբանը` նախնական դատալսումները դռնփակ անելու մասին
Վստահ է` դատական նիստի դռնփակ անցկացնելու ամբողջ իմաստն այս ամենի չլուսաբանվելն է։
«Դատարանը ցանկացած ապօրինության պատրաստ է, միայն թե կալանքի ժամկետը երկարացվի»,-հայտարարեց Ենոքյանը։
Նա համոզված է, որ առաջիկա րոպեների ընթացքում արդեն հայտնի կդառնա կալանքի երկարացման որոշման մասին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա քաղաքական որոշման հետևանք է, նշեց` ինչ–որ պահից դատավորն իր դիրքորոշումը փոխել է այս դատական նիստն անցկացնելու կարգի հետ կապված, և դատական նիստն ընթանում է խախտումներով։
Լրահոս
0