https://arm.sputniknews.ru/20230512/anna-vardapetjany-strasburgum--adrbejani-irakanacrats-hertakan-agresian-59516734.html
Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան
Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան
Sputnik Արմենիա
Քննարկումներ են եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումների մասին։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T11:02+0400
2023-05-12T11:02+0400
2023-05-12T11:12+0400
աննա վարդապետյան
դատախազ
հհ դատախազություն
ստրասբուրգ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55350945_0:0:1601:901_1920x0_80_0_0_a24d4ad777051fcf91b83ceba7312a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ունեցել է մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ ու քննարկել մարդու իրավունքների, ՄԻԵԴ վճիռների ու դրանց կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման մասին տարբեր հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Հանդիպումների ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները անդրադարձ են կատարել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։Ներկայացրել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը։Աննա Վարդապետյանը Ստրասբուգում հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ ու քննարկել Երևանում կայանալիք Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովի մանրամասները, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը։ՀՀ ՄԻՊ–ը Բուրիչի հետ խոսել է Բաքվի սադրանքների պատճառով ՀՀ–ում ստեղծված իրավիճակի մասինՆշենք, որ Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում է։ Հայաստանի պատվիրակությունը մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։
ստրասբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/0f/55350945_85:0:1508:1067_1920x0_80_0_0_d0d66875353888d2471c3d66521c5079.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, դատախազ, հհ դատախազություն, ստրասբուրգ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
աննա վարդապետյան, դատախազ, հհ դատախազություն, ստրասբուրգ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան
11:02 12.05.2023 (Թարմացված է: 11:12 12.05.2023) Քննարկումներ են եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ստրասբուրգում ունեցել է մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ ու քննարկել մարդու իրավունքների, ՄԻԵԴ վճիռների ու դրանց կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման մասին տարբեր հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Հանդիպումների ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամները անդրադարձ են կատարել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։
Ներկայացրել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:
«Քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը։
Աննա Վարդապետյանը Ստրասբուգում հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ ու քննարկել Երևանում կայանալիք Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովի մանրամասները, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը։
Նշենք, որ Աննա Վարդապետյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում է։ Հայաստանի պատվիրակությունը մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։