00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այս պահին զորքերի հայելային հետքաշումը ձեռնտու է Բաքվին, այլ ոչ թե Երևանին. Հարությունով

Այս պահին զորքերի հայելային հետքաշումը ձեռնտու է Բաքվին, այլ ոչ թե Երևանին. Հարությունով
Բաժանորդագրվել
Բաքուն պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական» է, իսկ ամերիկյան առաջարկը հընթացս ամրագրում է այդ թեզը։
Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի կողմից զորքերի հայելային հետքաշման գաղափարն ավելի շատ ձեռնտու է Բաքվին, քան Երևանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելու վերաբերյալ: Ընդ որում` զորքերի հայելային դուրսբերման հարցը քննարկվել է մայիսի սկզբին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։
«Ըստ երևույթին այն պայմաններում, երբ դեռ չի հաջողվում իրականացնել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, ԱՄՆ–ն այդ քայլն ընկալում է որպես միջոց, որը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը, սակայն մտահոգիչն այն է, որ ԱՄՆ–ն չի ընդունում հայկական կողմի տեսակետը, ըստ որի`ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք` օկուպացնելով որոշ հատվածներ, այլ խոսում է զինված ուժերի երկկողմանի հետքաշման մասին»,–ասաց Հարությունովը։
Այլ բան է, եթե ամերիկացիները պնդեին, որ առաջին հերթին ադրբեջանական ուժերը դուրս գային հայկական տարածքից։ Թեև ԱՄՆ–ն այդ մասին խոսել է անցյալ տարվա սեպտեմբերյան մարտերից հետո, այնուամենայնիվ Վաշինգտոնը, վերլուծաբանի բնորոշմամբ, բավարար հետևողականություն չի ցուցաբերում տվյալ հարցում, և այժմ զորքերի հայելային հետքաշման գաղափարով հայկական տարածքների օկուպացիայի թեման ամբողջովին անտեսվում է։
Հարությունովի կարծիքով` տեսականորեն ադրբեջանցիները կարող են համաձայնվել զորքերի դուրսբերմանը և դուրս գալ միայն հայկական տարածքից՝ տեղակայվելով իրական սահմանի երկայնքով։ Այդ դեպքում հայկական կողմի համար գործընթացի ողջ իմաստը կորչում է։ Բացի դրանից, սահմանին կայունության ապահովման մեխանիզմը հստակ չէ զորքերի հայելային հետքաշումից հետո։
ՀՀ և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված. իրավապաշտպան
«Նույնիսկ զորքերի հետքաշումը չի երաշխավորում իրավիճակի կայունացում հայ–ադրբեջանական սահմանին, հետևաբար պետք է լինեն կայուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կանխել հրադադարի խախտումն ու նոր ուժերի տեղակայումը»,– նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ զորքերի հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի մայիսին՝ առաջարկելով միջազգային դիտորդներ տեղակայել ապառազմականացված գոտում։ Սակայն թեման այն ժամանակ առանձնապես զարգացում չստացավ։
Լրահոս
0