https://arm.sputniknews.ru/20230512/adrbejancinery-sharunakum-en-krakvocnery-kuti-u-svotqi-hajkakan-dirqeri-ughghutjamb--59561271.html
Ադրբեջանցիները շարունակում են կրակոցները Կութի ու Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանցիները շարունակում են կրակոցները Կութի ու Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ականանետ են կիրառում: 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T19:51+0400
2023-05-12T19:51+0400
2023-05-12T19:54+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
հայաստան
սոթք
կութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905413_0:0:1600:901_1920x0_80_0_0_438e136406780161c1538410dd0101ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։
ադրբեջան
սոթք
կութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905413_121:0:1544:1067_1920x0_80_0_0_f235f4947f19b91cc66b79faf7a3a2a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, սոթք, կութ
հհ պաշտպանության նախարարություն (պն), ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, սոթք, կութ
Ադրբեջանցիները շարունակում են կրակոցները Կութի ու Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
19:51 12.05.2023 (Թարմացված է: 19:54 12.05.2023) Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ականանետ են կիրառում:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից
կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝
կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ
ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝
կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։