https://arm.sputniknews.ru/20230512/adrbejanakan-zun-sjuniqi-gjugherum-akanner-e-teghadrum-kendaniner-en-satkum-tatvojan-59518155.html
Ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի գյուղերում ականներ է տեղադրում` կենդանիներ են սատկում. Թաթոյան
Ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի գյուղերում ականներ է տեղադրում` կենդանիներ են սատկում. Թաթոյան
Sputnik Արմենիա
«Թաթոյան» հիմնադրամի տնօրենը վստահ է` նման քայլերով Բաքուն փորձում է հայաթափել Սյունիքի մարզի գյուղերը։ 12.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-12T11:54+0400
2023-05-12T11:54+0400
2023-05-12T12:38+0400
արման թաթոյան
ական
սյունիք
կենդանի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
սիրանուշ սահակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51099182_0:0:1292:727_1920x0_80_0_0_99177423edd2376d12130fdf4ffca269.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ զեկույցը։Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները. ՍիմոնյանՆշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։Հիշեցնենք` դեռ 2022 թվականին Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։Բաքվում հայ ռազմագերիներին շարունակում են ծեծել, զրկում են սննդից, քնից. Սիրանուշ ՍահակյանՆա արձանագրել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51099182_0:0:1148:861_1920x0_80_0_0_2ba281b83a3d5b1420061f3247b60c56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, ական, սյունիք, կենդանի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սիրանուշ սահակյան
արման թաթոյան, ական, սյունիք, կենդանի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, սիրանուշ սահակյան
Ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի գյուղերում ականներ է տեղադրում` կենդանիներ են սատկում. Թաթոյան
11:54 12.05.2023 (Թարմացված է: 12:38 12.05.2023) «Թաթոյան» հիմնադրամի տնօրենը վստահ է` նման քայլերով Բաքուն փորձում է հայաթափել Սյունիքի մարզի գյուղերը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ զեկույցը։
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։
«Ադրբեջանցիներնագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն,ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։
Հիշեցնենք` դեռ 2022 թվականին Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։
Նա արձանագրել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: