https://arm.sputniknews.ru/20230511/tsanr-vitshakum-gtnvvogh-9-buzharu-rus-khaghaghapahneri-ughekcutjamb-arcakhic-hh-e-teghapvokhvel-59494687.html
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել
Sputnik Արմենիա
Եվս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը: 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T18:11+0400
2023-05-11T18:11+0400
2023-05-11T18:36+0400
արցախ
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25764346_0:0:3073:1728_1920x0_80_0_0_ba1ef58d2074665f05ed1ba1b9a432da.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:Մնացած 21 բուժառուները, ըստ հաղորդագրության, գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։Իսկ ապրիլի 29–ից հետո ադրբեջանցիները թույլ չեն տվել հիվանդներ տեղափոխել անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ ու ուղեկցությամբ։
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25764346_112:0:2843:2048_1920x0_80_0_0_d7ab8d4be1725b8fbddd7d39500fc09b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հակարի կամուրջ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան
արցախ, հակարի կամուրջ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել
18:11 11.05.2023 (Թարմացված է: 18:36 11.05.2023) Եվս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ ևս 21-ը դեռևս սպասում են իրենց տեղափոխման հնարավորությանը:
«Հաշվի առնելով, որ ապրիլի 29-ից ադրբեջանական կողմի հարուցած խոչընդոտների պատճառով դադարեցված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախի բուժառուների տեղափոխությունները Հայաստան, ինչի հետևանքով առ այսօր արդեն 30 բուժառու զրկվել էր տեղափոխման հնարավորությունից, արցախյան կողմը ստիպված է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցությանը և հրատապ կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել հայաստանյան բուժհիմնարկներ՝ նրանց կյանքը փրկելու համար»–ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:
Մնացած 21 բուժառուները, ըստ հաղորդագրության, գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Իսկ ապրիլի 29–ից հետո
ադրբեջանցիները թույլ չեն տվել հիվանդներ տեղափոխել անգամ Կարմիր խաչի միջնորդությամբ ու ուղեկցությամբ։