https://arm.sputniknews.ru/20230511/red-wings-y-vrastan-trichqneri-tujltvutjun-e-khndrel-shabatakan-21-angam-hatshakhakanutjamb-59487125.html
Red Wings-ը Վրաստան թռիչքների թույլտվություն է խնդրել շաբաթական 21 անգամ հաճախականությամբ
Red Wings-ը Վրաստան թռիչքների թույլտվություն է խնդրել շաբաթական 21 անգամ հաճախականությամբ
Sputnik Արմենիա
Red Wings-ը թույլտվություններ է խնդրել Թբիլիսիից, Սամարայից և Կազանից։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T16:35+0400
2023-05-11T16:35+0400
2023-05-11T16:40+0400
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
չվերթ
red wings
ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56318423_0:160:1600:1060_1920x0_80_0_0_4ca33dbcc75b510b468fb552b85195be.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Red Wings ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի կանոնավոր չվերթերի ժամանակավոր թույլտվություն է խնդրել շաբաթական 21 անգամ հաճախականությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թույլտվությունները բաշխող միջգերատեսչական հանձնաժողովի նյութերին։Ռոսավիացիայի նյութերում նշվում է, որ Red Wings-ը Մոսկվայից, Սամարայից և Կազանից Թբիլիսի մտնելու թույլտվություն է խնդրել։Մայիսի 10–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց մայիսի 15-ից չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ռուսական ավիաընկերությունների համար հանել այդ երկիր ուղիղ չվերթերի արգելքը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները նախապատրաստում են դեպի Վրաստան թռիչքների վերսկսումը։ Նախատեսվում է ռուսական ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ:ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ սահմանափակումների վերացումից հետո ռուսական ավիաընկերությունները շաբաթական 7 թռիչք կունենան Մոսկվայի և Թբիլիսիի միջև, այդ նպատակով կօգտագործվեն հայրենական արտադրության ինքնաթիռները:Red Wings ավիաընկերությունը ուղիղ չվերթեր կիրականացնի Ուֆա-Երևան-Ուֆա երթուղովRed Wings-ում, որի պարկը ձևավորված է ռուսական SSJ100 ինքնաթիռներից, շուտով հայտարարեցին, որ թույլտվությունների առկայության դեպքում պատրաստ են թռիչքներ սկսել դեպի Վրաստան։Նախքան ավիահաղորդակցության դադարեցումը ՌԴ-ից Վրաստան էին թռչում «Աերոֆլոտը», «Ուրալյան ավիաուղիները», S7-ը, Red Wings-ը, Utair-ը և «Պոբեդան»: Ռուսաստանի ուղղությամբ չվերթեր էին իրականացնում Georgian Airways-ը և MyWay Airlines-ը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56318423_145:0:1568:1067_1920x0_80_0_0_cbf1da53f0a0c8ca0c9440bdef778618.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ռուսաստան, չվերթ, red wings, ավիաընկերություն
վրաստանի հանրապետություն, ռուսաստան, չվերթ, red wings, ավիաընկերություն
Red Wings-ը Վրաստան թռիչքների թույլտվություն է խնդրել շաբաթական 21 անգամ հաճախականությամբ
16:35 11.05.2023 (Թարմացված է: 16:40 11.05.2023) Red Wings-ը թույլտվություններ է խնդրել Թբիլիսիից, Սամարայից և Կազանից։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Red Wings ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի կանոնավոր չվերթերի ժամանակավոր թույլտվություն է խնդրել շաբաթական 21 անգամ հաճախականությամբ: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով թույլտվությունները բաշխող միջգերատեսչական հանձնաժողովի նյութերին։
Ռոսավիացիայի նյութերում նշվում է, որ Red Wings-ը Մոսկվայից, Սամարայից և Կազանից Թբիլիսի մտնելու թույլտվություն է խնդրել։
Մայիսի 10–ին ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց մայիսի 15-ից չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև ռուսական ավիաընկերությունների համար հանել այդ երկիր ուղիղ չվերթերի արգելքը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ ռուսական ավիաընկերությունները նախապատրաստում են դեպի Վրաստան թռիչքների վերսկսումը։ Նախատեսվում է ռուսական ինքնաթիռներով շաբաթական յոթ ուղիղ չվերթ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ:
Նյութերից հետևում է, որ ներկայում Մոսկվա-Թբիլիսի չվերթերի մշտական թույլտվություն ունեն «Աերոֆլոտը» (շաբաթական 14 անգամ) և Nordwind-ը (շաբաթական 7 անգամ), շաբաթական 7 չվերթի ժամանակավոր թույլտվություն ունի «Ազիմուտը»
ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ սահմանափակումների վերացումից հետո ռուսական ավիաընկերությունները շաբաթական 7 թռիչք կունենան Մոսկվայի և Թբիլիսիի միջև, այդ նպատակով կօգտագործվեն հայրենական արտադրության ինքնաթիռները:
Red Wings-ում, որի պարկը ձևավորված է ռուսական SSJ100 ինքնաթիռներից, շուտով հայտարարեցին, որ թույլտվությունների առկայության դեպքում պատրաստ են թռիչքներ սկսել դեպի Վրաստան։
Նախքան ավիահաղորդակցության դադարեցումը ՌԴ-ից Վրաստան էին թռչում «Աերոֆլոտը», «Ուրալյան ավիաուղիները», S7-ը, Red Wings-ը, Utair-ը և «Պոբեդան»: Ռուսաստանի ուղղությամբ չվերթեր էին իրականացնում Georgian Airways-ը և MyWay Airlines-ը։