https://arm.sputniknews.ru/20230511/pashinjany-handznararec-ushadir-zbaghvel-nakhkin-pashtvonjajvov-zpmkn-rekvordajin-hark-e-vtsharel-59472627.html
Փաշինյանը հանձնարարեց ուշադիր զբաղվել նախկին պաշտոնյայով. ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել
Փաշինյանը հանձնարարեց ուշադիր զբաղվել նախկին պաշտոնյայով. ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանին»։ ՀՀ–ում... 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T12:40+0400
2023-05-11T12:40+0400
2023-05-11T13:21+0400
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
նիկոլ փաշինյան
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54021478_0:0:1280:720_1920x0_80_0_0_19df5c159693b210f58a08d08121ca7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այսօր կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։Բացի այդ, 2019 և 2020թթ–ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել։Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ–ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։Հիշեցնենք` 2022 թվականի օգոստոսի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս, ինչը կազմում է կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գործադիրը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54021478_224:0:1184:720_1920x0_80_0_0_39e31383476c00e4aee7951c9d89eb84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», նիկոլ փաշինյան, հանք
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», նիկոլ փաշինյան, հանք
Փաշինյանը հանձնարարեց ուշադիր զբաղվել նախկին պաշտոնյայով. ԶՊՄԿ–ն ռեկորդային հարկ է վճարել
12:40 11.05.2023 (Թարմացված է: 13:21 11.05.2023) ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանին»։ ՀՀ–ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այսօր կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։
«Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ–ն 2022թ–ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Իսկ օրինակ 2016թ–ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023թ–ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016թ–ին»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։
Բացի այդ, 2019 և 2020թթ–ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել։
«Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ–ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։ 2019թ–ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020թ.–ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։ 2021թ–ին արդեն ԶՊՄԿ–ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը։
Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ–ում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։
Հիշեցնենք` 2022 թվականի օգոստոսի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս, ինչը կազմում է կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գործադիրը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։