00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է վտանգավոր, երբ կինը խառնվում է պետություն ղեկավար ամուսնու գործերին

© AP Photo / Carolyn KasterԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը  - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խեղճ Լիոնել Մեսսի։ Սաուդյան Արաբիայի թիմերից մեկը նրան առաջարկում է մի ֆանտաստիկ գումար՝ տարեկան 660 միլիոն դոլար, որը Հայաստանի այս տարվա ռազմական բյուջեի գրեթե կեսն է, բայց կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, խիստ դեմ է։
Դե, հասկանալի է՝ ցանկացած կնոջ համար Փարիզում ապրելը հազար անգամ ավելի գայթակղիչ է, քան Էր Ռիադում։ Համաձայնե՛ք, ստեղծված իրավիճակը շատ նման է «Հարսնացուն հյուսիսից» անմոռանալի կինոնկարի այն դրվագին, երբ հարսնացուի հայրը փեսայի հարազատներին ասում է. «Մեր ընտանիքում, իհարկե, վճռորոշ խոսքը տղամարդուն է պատկանում, բայց պիտի տեսնենք, թե ինչ կասի Նատալյա Սեմյոնովնան»…
Տվյալ դեպքում խոսքը, իհարկե, ընդամենը մեկ, թեկուզ և եզակի տաղանդի տեր ֆուտբոլիստի մասին է։ Շատ ավելի ահավոր է, երբ կինը խառնվում է մի ողջ պետություն ղեկավարող ամուսնու գործերին։ Ինչո՞ւ է դա չափազանց վտանգավոր։ Ամերիկյան թերթերից մեկը շատ կարճ ու կոնկրետ է պատասխանում այդ հարցին՝ որովհետև այդ կնոջը ոչ ոք չի ընտրել։ Խոսակցություններն այն մասին, թե ինչ դեր է խաղում Ամերիկայի նախագահի տիկինը՝ Ջիլ Բայդենը, ավելի հաճախակի են դարձել այն բանից հետո, երբ Ջո Բայդենը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց, թե մասնակցելու է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Այն հարցին, թե լավ, բա կինը խեղճ մարդուն չի՞ խղճում, գոնե համոզեր, որ թոշակի անցնելու ժամանակն է, վերլուծաբաններից ոմանք պատասխանում են՝ ախր, ամենայն հավանականությամբ, հենց կինն է համոզել , որ փորձի վերընտրվել, քանզի անպայման ուզում է պահպանել երկրի առաջին տիկնոջ շահեկան կարգավիճակը, ևս չորս տարի ապրել ու տիրություն անել Սպիտակ տանը։
Ով է ղեկավարում Ամերիկան, Ջո Բայդե՞նը, թե՞ նրա կինը
Ամերիկյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ նման դեպքեր արդեն եղել են։ Վուդրո Վիլսոնի կինը՝ Էդիթ Վիլսոնը, փաստորեն մեկ տարի շարունակ ղեկավարում էր երկիրն այն բանից հետո, երբ ամուսինը կաթվածահար եղավ և գամված մնաց սայլակին մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նենսի Ռեյգանը համարվում էր նախագահի «ուղեղը» այն բանից հետո, երբ Ռոնալդ Ռեյգանը սկսեց տառապել Ալցհեյմերի հիվանդությամբ։ Սակայն երկու դեպքում էլ տիկնայք պարզապես ստիպված աջակցում էին անօգնական վիճակում հայտնված իրենց ամուսիններին։ Արաբական թերթերից մեկը փաստում է՝ այդ կանանցից որևէ մեկը նման ազդեցություն չի ունեցել, որքան Ջիլ Բայդենը։ Իսկ Politico հեղինակավոր կայքը մանրամասնում է, որ Ջիլը միշտ գտնվում է նախագահ ամուսնու կողքին։ Ավելին, Ջո Բայդենի աշխատանքային օրը պաշտոնապես ավարտվում է ժամը 16-ին, սակայն Ջիլը շարունակում է աշխատել մինչև ուշ գիշեր։
Վերջերս, երբ Հանրապետական կուսակցության նախագահության թեկնածուներից մեկը՝ Նիքի Հեյլին, առաջարկեց հատուկ թեստ սահմանել 75 տարեկանից բարձր թեկնածուների համար և պարզել նրանց գործունակության աստիճանը, Ջիլ Բայդենը դա անհեթեթ գաղափար անվանեց։ Ամերիկյան թերթերը հեգնում են՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչու է առաջին տիկինը դեմ. նա հաստատ գիտի, որ ամուսինն այդ քննությունը չի կարող հանձնել, որովհետև երրորդ դասարանի հարցերին էլ ունակ չի պատասխանելու և անընդհատ վրդովվում է՝ ես ինչո՞վ եմ Բիլ Քլինթոնից պակաս, որ Օվալաձև կաբինետում ինձ մի Մոնիկա Լևինսկի էլ չի հասնում։
Ասում են, թե ամերիկացիներից շատերն են համոզված, որ Ջիլ Բայդենը հրաշալի գիտի ամուսնու վիճակը։ Նույնիսկ էսպիսի անեկդոտ է շրջանառվում. նախագահական զույգը գնում է ռեստորան, մատուցողը կնոջը հարցնում է՝ ի՞նչ կուտեք, Ջիլը պատասխանում է՝ լավ տապակած սթեյք եմ ուզում։ Մատուցողը հարցնում է՝ իսկ բանջարեղե՞նը։ «Բանջարեղենին՝ նույնը, ինչ որ ինձ»,- պատասխանում է առաջին տիկինը։ Սա, իհարկե, կատակ է, բայց ամերիկացի լրագրող Բրենդոն Վայհերթը գրում է. «Այդ կինը զառամյալ ամուսնու թիկունքում կառավարում է երկիրը՝ շոյելով սեփական ինքնասիրությունը։ Ըստ էության, նրան կարելի է համարել համանախագահ կամ ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի առաջին կին նախագահ»։ Իսկ ամերիկացի ընթերցողներից մեկը Breitbart լրատվական կայքի մեկնաբանությունների բաժնում գրում է. «Ջիլն առոք-փառոք ապրում է Սպիտակ տուն կոչվող դղյակում, համոզված է, որ եկել է իր աստեղային ժամը, և ինքն արժանի է լինելու երկրի առաջին տիկինը։ Եվ բոլորովին հոգ չէ, որ ամուսինը քանդում է Ամերիկան»։
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
Բայդենը պաշտոնապես հայտարարել է վերընտրվելու մտադրության մասին
Լրահոս
0