https://arm.sputniknews.ru/20230511/hh-varchapet-nikvol-pashinjany-vorvoshumy-chi-pvokhel-na-kmekni--brjusel---59467391.html
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը չի փոխել. նա կմեկնի Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը չի փոխել. նա կմեկնի Բրյուսել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը կմեկնի Բրյուսել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ` դրանից առաջ... 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T11:11+0400
2023-05-11T11:11+0400
2023-05-11T11:29+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55409514_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8a062f1cb20cbd4c61ee2fefb3d2e1f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը կմեկնի Բրյուսել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ` դրանից առաջ խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական այսօրվա սադրանքի մասին։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։Նրա խոսքով` շատ փոքր է հնարավորությունը, որ Ադրբեջանի հետ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի։«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ շատ վաղ է ստորագրելու մասին խոսել»,– հայտարարեց վարչապետը` հավելելով, որ մյուս կողմից խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և պատրաստել ստորագրման։Ըստ վարչապետի` Ադրբեջանը կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 30-ին Սոչիում։ Նա հիշեցրեց, որ փաստաթղթերում ընդգծվում է` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմա Աթայի հռչակագրով։«Հարց է ծագում` եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,– հավելեց նա։ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու փորձերըՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/10/55409514_204:0:1644:1080_1920x0_80_0_0_a0547d06b48300673485dbc69690ee63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, բրյուսել
հայաստան, նիկոլ փաշինյան, բրյուսել
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը կմեկնի Բրյուսել։ Նա այդ մասին հայտարարեց այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ` դրանից առաջ խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական այսօրվա սադրանքի մասին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
«Ուզում եմ հայտնել, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` շատ փոքր է հնարավորությունը, որ Ադրբեջանի հետ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ շատ վաղ է ստորագրելու մասին խոսել»,– հայտարարեց վարչապետը` հավելելով, որ մյուս կողմից խնդիր կա հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և պատրաստել ստորագրման։
Ըստ վարչապետի` Ադրբեջանը կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 30-ին Սոչիում։ Նա հիշեցրեց, որ փաստաթղթերում ընդգծվում է` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմա Աթայի հռչակագրով։
«Հարց է ծագում` եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին
Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը`
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար
Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի
երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։