https://arm.sputniknews.ru/20230511/hajk-kvonjvorjani-glkhavvorats-patvirakutjunn-ashkhatanqajin-ajcvov-amn-um-e-59470749.html
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T12:10+0400
2023-05-11T12:10+0400
2023-05-11T12:11+0400
հայկ կոնջորյան
ամն
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59470163_0:240:1280:960_1920x0_80_0_0_17eaf486b9e3ca6245b96a4c30956b6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ ԱՄՆ–ում են, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։Պատվիրակության անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլլոնի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբ Մենենդեսի, Դեբի Դինգլի և Ջեն Շչեկովսկիի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը չի փոխել. նա կմեկնի ԲրյուսելՀանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները: Հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որի նպատակն է տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղության հաստատումը: Ներկայացուցիչների պալատի գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր ձևաչափերով:Նշենք, որ խմբի կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59470163_0:0:1280:960_1920x0_80_0_0_10643c58b4acf2ac00837a23dde2fa37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ կոնջորյան, ամն, հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
հայկ կոնջորյան, ամն, հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
12:10 11.05.2023 (Թարմացված է: 12:11 11.05.2023) Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ ԱՄՆ–ում են, տեղեկացնում են
ԱԺ լրատվական ծառայությունից։
Պատվիրակության անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, կոնգրեսական Նենսի Փելոսիին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլլոնի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբ Մենենդեսի, Դեբի Դինգլի և Ջեն Շչեկովսկիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները: Հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, որի նպատակն է տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղության հաստատումը: Ներկայացուցիչների պալատի գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հետագայում ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը տարբեր ձևաչափերով:
Նշենք, որ խմբի կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։