00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԵՄ դիտորդների լռության հետ կապված հարցերը պետք է տալ ՀՀ իշխանություններին. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsՍուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայում
Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2023
Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրենյանցը կարծում է, որ ԵՄ դիտորդների այս պահվածքը լավագույնս ցույց տվեց, որ չարժեր հակառուսական այն հիստերիան, որ բարձրացվում էր ՀՀ իշխանությունների կողմից և այդ պատճառով չէր կարելի մերժել ՀԱՊԿ դիտորդների առկայությունը ՀՀ-ում։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված հարցերը պետք է ոչ թե Բրյուսելին ուղղել, այլ ՀՀ իշխանություններին, որոնք դիտորդների մասին լեգենդներ էին ստեղծել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ադրբեջանական սադրանքին ԵՄ դիտորդների կողմից հերթական լռությանը։
«Ե՛վ Տեղ գյուղի, և՛ Սոթքի տարածքում թշնամու սադրանքները աստիճանաբար կոտրում են Եվրամիության դիտորդների անվտանգության վահան լինելու մասին իշխանության և հաստիքային արևմտամետների տարածած միֆերը»,–ասում է Սուրենյանցը։
Քաղաքագետնը ընդգծում է, որ Եվրամիության որևէ բարձրաստիճան պաշտոնյա երբեք էլ չի երաշխավորել, որ ԵՄ դիտորդները վահան են, որոնք պաշտպանելու են Ադրբեջանից։
«Դարձյալ խնդիրը մեր իշխանության քարոզչության մեջ է։ Այդ մեր իշխանությունը և մերձիշխանական շրջանակներն էին, որ միֆեր էին պատմում այն մասին, որ հիմա ԵՄ դիտորդները կգան, երկու տարի մեր սահմանն անվտանգ կլինի։ Սա իշխանության նարատիվի հետևանքով ստեղծված պատրանք է»,–ասում է Սուրենյանցը։
Նրա խոսքով` ԵՄ դիտորդներն ընդամենը «անվտանգության բարձիկներ են», որոնց դերը չպետք է գերագնահատել որևէ պարագայում, առավել ևս այդ պատճառով չէր կարելի մերժել ՀԱՊԿ դիտորդների առկայությունը ՀՀ-ում։
«Եմ դիտորդների հետ կապված պատմությունը լավագույնս ցույց տվեց, որ չարժեր հակառուսական այն հիստերիան, որ բարձրացվում էր ՀՀ իշխանությունների կողմից»,–կարծում է քաղաքագետը։
Մեր զրուցակցի համոզմամբ` ԵՄ դիտորդներն իրենց պասիվության կամ լռության համար անգամ կարող են չարդարանալ, քանի որ նրանց խնդիրը միայն արձանագրելն է։
«Այսինքն` եթե արձանագրեցին անգամ, որ Ադրբեջանն ագրեսիվ գործողության է դիմել, և այդ զեկուցագրերն ուղարկեցին Բրյուսել, դրանից առանձնապես ոչինչ չի փոխելու, որովհետև ԵՄ-ն շահ չունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց։ Այդ ՀՀ իշխանությունն է նրանց վերագրել պաշտպանական ֆունկցիա»,–ընդգծում է փորձագետը։
Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից կատարված հանցավոր ռազմական գործողությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Ադրբեջանական կողմը հայտնում է մեկ զոհի մասին։
Բացի այդ, ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Լրահոս
0