https://arm.sputniknews.ru/20230511/dubajy-krkin-argelel-e-hajkakan-inqnatiri-vajrejqy-ajn-ajzhm-veradarnum-e-erevan-59499078.html
Դուբայը կրկին արգելել է հայկական ինքնաթիռի վայրէջքը. այն այժմ վերադառնում է Երևան
Դուբայը կրկին արգելել է հայկական ինքնաթիռի վայրէջքը. այն այժմ վերադառնում է Երևան
Sputnik Արմենիա
«FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը նախ վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ անց վերադառնում է Երևան։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T19:09+0400
2023-05-11T19:09+0400
2023-05-12T16:22+0400
դուբայ
«flyone armenia» ավիաընկերություն
ինքնաթիռ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35684885_0:0:1600:900_1920x0_80_0_0_d93198b57da7fb0ec36b18dcf9e7adf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռի վայրէջքը Դուբայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:Նա վստահեցրեց` «FlyOne Armenia»–ն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։Անանյանը շեշտեց` Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով են արգելել ինքնաթիռը վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։ «Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում։ Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ-Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ-Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,– նշեց նա։Հիշեցնենք, որ մայիսի 7-ին նույնպես Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել «FlyOne Armenia» ընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Ինքնաթիռն այդ ժամանակ էլ վայրէջք էր կատարել Իրանում` Շիրազ քաղաքում։ Այնուհետև բոլոր թույլտվությունները թարմացվել են և օդանավը մեկնել է Դուբայ։ Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
դուբայ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/18/35684885_0:0:1200:900_1920x0_80_0_0_0daf5159634dddf24cb0f2982a71cad8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դուբայ, «flyone armenia» ավիաընկերություն, ինքնաթիռ, երևան
դուբայ, «flyone armenia» ավիաընկերություն, ինքնաթիռ, երևան
Դուբայը կրկին արգելել է հայկական ինքնաթիռի վայրէջքը. այն այժմ վերադառնում է Երևան
19:09 11.05.2023 (Թարմացված է: 16:22 12.05.2023) «FlyOne Armenia» ավիաընկերության ինքնաթիռը նախ վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ անց վերադառնում է Երևան։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռի վայրէջքը Դուբայում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել, իսկ հիմա Երևան վերադարձի ճանապարհին է։ Մի քանի ժամից կլինի այստեղ։ Ինքնաթիռում 37 ուղևոր կա»,- նշեց Անանյանը։
Նա վստահեցրեց` «FlyOne Armenia»–ն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։
«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք և փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ընդգծեց Անանյանը։
Անանյանը շեշտեց` Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով են արգելել ինքնաթիռը վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։
«Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում։ Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ-Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ-Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին նույնպես
Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել «FlyOne Armenia» ընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։
Ինքնաթիռն այդ ժամանակ էլ վայրէջք էր կատարել Իրանում` Շիրազ քաղաքում։ Այնուհետև բոլոր թույլտվությունները թարմացվել են և օդանավը մեկնել է Դուբայ։
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։