https://arm.sputniknews.ru/20230511/chdadarvogh-tsaper-ev-huzvats-handisates-gjumru-dramatikakani-bemum-mvossvovet-tatrvonn-er-59509442.html
Չդադարող ծափեր և հուզված հանդիսատես. Գյումրու դրամատիկականի բեմում «Մոսսովետ» թատրոնն էր
Չդադարող ծափեր և հուզված հանդիսատես. Գյումրու դրամատիկականի բեմում «Մոսսովետ» թատրոնն էր
Sputnik Արմենիա
Ռուս դերասաններին ասել էին, թե գյումրեցիները «բարդ» հանդիսատես են և եթե չհավանեն` կթողնեն և կհեռանան։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T23:34+0400
2023-05-11T23:34+0400
2023-05-11T23:37+0400
գյումրի
թատրոն
մոսկվա
թատերական ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59505401_0:300:1600:1200_1920x0_80_0_0_d1a7ed04ea6f1f75104ac5c2f8167a9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Համամարդկային խնդիրներ, սեր ու ատելություն, անցյալի սխալներ և ներկայի պատրանքներ, իսկ փրկության միակ աղբյուրը հույսն է։ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում մայիսի 11-ին հյուրախաղով Գյումրիում էր Մոսկվայի «Մոսսովետ» թատրոնը:Այն հայ հանդիսատեսին ներկայացրին ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և արձակագիր Ֆլորիան Զելլերի «Մայր» պիեսը։ Բեմադրության ռեժիսորը Պավել Պարխոմենկոն է, իսկ նկարիչը՝ Յուլիանա Լայկովան։Գլխավոր դերում Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովան է:Ներկայացման մեջ գլխավոր հերոսուհին, որը դժվարությամբ է ընդունում, որ արդեն տարիքով է, փորձում է համակերպվել ծերության առաջին նշաններին և հասկանալ, թե ով է ինքը, ինչ ավերակներ են իր առաջ և ինչու է լիակատար մենակության մեջ: Միակ բանը, որ ջերմացնում է նրան` սերն է որդու նկատմամբ, որը սևեռուն գաղափար է դարձել հերոսուհու համար։Ներկայացման ավարտից հետո չթաքցնելով հուզմունքը, գլխավոր հերոսուհին` Անաստասիա Սվետլովան, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում ու զարմացած է, թե որքան հյուրընկալ է այս երկիրը:Նա նաև ընդգծեց, որ մինչ Գյումրի գալն իրեն ասել էին, թե գյումրեցիները բարդ հանդիսատես են և եթե չհավանեն ներկայացումը, կարող են պարզապես թողնել ու հեռանալ դահլիճից։«Ներկայացումը շատ բարդ է, հոգեբանական։ Մեզ ասել էին, որ պատրաստ լինենք հանդիսատեսի արձագանքին։ Անկեղծ` նման երկարատև հոտնկայս ծափեր ու ջերմություն չէինք սպասում: Սիրտս այս քաղաքը շատ սիրեց»,- շեշտեց Անաստասիան` չթաքցնելով, որ ուրախ կլինի ևս մեկ անգամ գալ ու խաղալ գյումրեցի հանդիսատեսի համար:Վերջում դերասանուհին հավելեց՝ ներկայացումը թեև ստեղծված էր կամերային թատրոնի համար, սակայն Գյումրու դրամատիկականի բեմում այն բոլորովին այլ զգացողություն տվեց նաև դերասաններին։Նշենք, որ պիեսը փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև Երևանում։
գյումրի
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59505401_0:0:1600:1200_1920x0_80_0_0_260d79e59ea355d23e146df929d8f6bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, թատրոն, մոսկվա, թատերական ներկայացում
գյումրի, թատրոն, մոսկվա, թատերական ներկայացում
Չդադարող ծափեր և հուզված հանդիսատես. Գյումրու դրամատիկականի բեմում «Մոսսովետ» թատրոնն էր
23:34 11.05.2023 (Թարմացված է: 23:37 11.05.2023) Ռուս դերասաններին ասել էին, թե գյումրեցիները «բարդ» հանդիսատես են և եթե չհավանեն` կթողնեն և կհեռանան։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Համամարդկային խնդիրներ, սեր ու ատելություն, անցյալի սխալներ և ներկայի պատրանքներ, իսկ փրկության միակ աղբյուրը հույսն է։ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում մայիսի 11-ին հյուրախաղով Գյումրիում էր Մոսկվայի «Մոսսովետ» թատրոնը:
Այն հայ հանդիսատեսին ներկայացրին ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և արձակագիր Ֆլորիան Զելլերի «Մայր» պիեսը։ Բեմադրության ռեժիսորը Պավել Պարխոմենկոն է, իսկ նկարիչը՝ Յուլիանա Լայկովան։Գլխավոր դերում Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովան է:
Ներկայացման մեջ գլխավոր հերոսուհին, որը դժվարությամբ է ընդունում, որ արդեն տարիքով է, փորձում է համակերպվել ծերության առաջին նշաններին և հասկանալ, թե ով է ինքը, ինչ ավերակներ են իր առաջ և ինչու է լիակատար մենակության մեջ: Միակ բանը, որ ջերմացնում է նրան` սերն է որդու նկատմամբ, որը սևեռուն գաղափար է դարձել հերոսուհու համար։
Ներկայացման ավարտից հետո չթաքցնելով հուզմունքը, գլխավոր հերոսուհին` Անաստասիա Սվետլովան,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում ու զարմացած է, թե որքան հյուրընկալ է այս երկիրը:
«Մարդիկ պատրաստակամ են: Ասեմ, որ թեև ժամանակը շատ կարճ էր, բայց հասցրի սիրահարվել Գյուրմրիին: Տպավորությունս ֆանտաստիկ է: Այստեղ ամեն քար ու թուփ ուրիշ է, շնչելն է ավելի հեշտ՝ ասես պատմական ամրոցում լինեմ»,-ասաց դերասանուհին։
Նա նաև ընդգծեց, որ մինչ Գյումրի գալն իրեն ասել էին, թե գյումրեցիները բարդ հանդիսատես են և եթե չհավանեն ներկայացումը, կարող են պարզապես թողնել ու հեռանալ դահլիճից։
«Ներկայացումը շատ բարդ է, հոգեբանական։ Մեզ ասել էին, որ պատրաստ լինենք հանդիսատեսի արձագանքին։ Անկեղծ` նման երկարատև հոտնկայս ծափեր ու ջերմություն չէինք սպասում: Սիրտս այս քաղաքը շատ սիրեց»,- շեշտեց Անաստասիան` չթաքցնելով, որ ուրախ կլինի ևս մեկ անգամ գալ ու խաղալ գյումրեցի հանդիսատեսի համար:
Վերջում դերասանուհին հավելեց՝ ներկայացումը թեև ստեղծված էր կամերային թատրոնի համար, սակայն Գյումրու դրամատիկականի բեմում այն բոլորովին այլ զգացողություն տվեց նաև դերասաններին։
Նշենք, որ պիեսը փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև Երևանում։