https://arm.sputniknews.ru/20230511/atestavvorman-ardjunqum-anbavarar-stacats-zintsarajvoghnery-kzrkven-havelavtsharic-59469379.html
Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից
Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից
Sputnik Արմենիա
Ատեստավորման գնահատականներից կախված զինվորականների հավելավճարները կկազմեն 420 000–ից 205 000 դրամ։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T11:52+0400
2023-05-11T11:52+0400
2023-05-11T11:53+0400
սուրեն պապիկյան
զինծառայող
հավելավճար
պարգևավճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56556495_0:67:1280:787_1920x0_80_0_0_acc6a171e441ef0e38c18d29a55e521f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման ու ստացած գնահատականների հիման վրա զինծառայողների հավելավճարների հաշվարկման նոր կարգին վերաբորող որոշման նախագիծը։Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 և ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձևերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» և միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» և «գերազանց»։Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար»` 230 000 դրամ հավելավճար։Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56556495_72:0:1209:853_1920x0_80_0_0_c5827d870be8a179ac26800e14e72798.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, զինծառայող, հավելավճար, պարգևավճար
սուրեն պապիկյան, զինծառայող, հավելավճար, պարգևավճար
Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից
11:52 11.05.2023 (Թարմացված է: 11:53 11.05.2023) Ատեստավորման գնահատականներից կախված զինվորականների հավելավճարները կկազմեն 420 000–ից 205 000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման ու ստացած գնահատականների հիման վրա զինծառայողների հավելավճարների հաշվարկման նոր կարգին վերաբորող որոշման նախագիծը։
«Ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի չափը ենթակա չէ վճարվելու, եթե ֆիզիկական, շարային և կրակային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ ծառայողական գիտելիքների գնահատման թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական» ,– ասաց նախարարը։
Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 և ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։
Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձևերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» և միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» և «գերազանց»։
Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար»` 230 000 դրամ հավելավճար։
Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։
Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։