https://arm.sputniknews.ru/20230511/2022-in-petutjunn-otarel-12-miavvor-ansharzh-gujq-ev-102-avtvomeqena-sanvosjan-59470878.html
2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Սանոսյան
2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Սանոսյան
Sputnik Արմենիա
Մասնավորեցման արդյունքում անցած տարի պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։ 11.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-11T12:11+0400
2023-05-11T12:11+0400
2023-05-11T12:12+0400
բյուջե
գնել սանոսյան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40381584_0:0:1600:900_1920x0_80_0_0_d4dc9268866ef98ad7449034a66b05ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. 2022թ-ին 3 առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասերի մասնավորեցման արդյունքում օտարվել է 12 միավոր անշարժ գույք, 102 ավտոմեքենա։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը»։Նախարարը նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր տարածքներում վարձակալության հիմունքներով տեղակայված պետական 16 հիմնարկների տրամադրվել են տարածքներ։ Գործընթացի արդյունքում շուրջ 60 տոկոսով կնվազի պետական բյուջեից վճարվող վարձակալության ընդհանուր գումարը։Պետական գույքի վարձակալությունից ստացվող գումարներն էլ 2022-ին ավելացել են 67.7 տոկոսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40381584_203:0:1403:900_1920x0_80_0_0_f0e591afcc3ae1d14f2b0eef5bee0aaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, գնել սանոսյան , հհ կառավարություն
բյուջե, գնել սանոսյան , հհ կառավարություն
2022-ին պետությունն օտարել է 12 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա. Սանոսյան
12:11 11.05.2023 (Թարմացված է: 12:12 11.05.2023) Մասնավորեցման արդյունքում անցած տարի պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. 2022թ-ին 3 առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասերի մասնավորեցման արդյունքում օտարվել է 12 միավոր անշարժ գույք, 102 ավտոմեքենա։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 7.9 մլրդ դրամ։
Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը»։
«Նախորդ տարի ընդհանուր առմամբ օտարվել է 20.1 մլրդ դրամի գույք։ Բայց կան գույքեր, որոնք օտարվել են վճարման 5-ամյա գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում գումարները մուտք կարվեն առաջիկա տարիների ընթացքում»,– պարզաբանեց Սանոսյանը` հավելելով, որ այդ պայմանի դիմաց ընկերությունները խոստացել են 83 մլրդ դրամից ավելի ներդրում կատարել ու հավելյալ աշխատատեղեր ստեղծել։
Նախարարը նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր տարածքներում վարձակալության հիմունքներով տեղակայված պետական 16 հիմնարկների տրամադրվել են տարածքներ։ Գործընթացի արդյունքում շուրջ 60 տոկոսով կնվազի պետական բյուջեից վճարվող վարձակալության ընդհանուր գումարը։
Պետական գույքի վարձակալությունից ստացվող գումարներն էլ 2022-ին ավելացել են 67.7 տոկոսով։