https://arm.sputniknews.ru/20230510/rd-n-irany-sirian-ev-turqian-tshanaparhajin-qartez-kpatrasten-lavrvov-59428061.html
ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով
ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովը նշել է, որ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: 10.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-10T13:39+0400
2023-05-10T13:39+0400
2023-05-10T13:39+0400
սերգեյ լավրով
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58696520_0:55:1600:955_1920x0_80_0_0_c34f99ab35c8a504d2a2faa944c1b66d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ նախապատրաստել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ռուս նախարարը նշել է, որ այդ փաստաթղթում կան մի շարք սկզբունքներ, որոնք պաշտպանում են քառակողմ ձևաչափի բոլոր մասնակիցները։«Նկատի ունեմ, նախևառաջ, հանդիպման մասնակից բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ու միասնականության անփոփոխ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»,-պարզաբանել է Լավրովը:Ամենակարևորն այն է, որ դիտարկենք գործնական հարցեր ազգային արժույթի մասին. Լավրովը` ՇՀԿ–ումՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։Նա կարևորել է քառակողմ հանդիպումը` ավելացնելով, որ երկրները հետևողականորեն գնացել են այդ արդյունքին։Արևմուտքի կուրսը լիովին ձախողվել է․ Լավրովը` Ռուսաստանին մեկուսացնելու մասին
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58696520_90:0:1510:1065_1920x0_80_0_0_2fe5e9eab6a5d065c95ec97aacd85889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, սիրիա
սերգեյ լավրով, արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, սիրիա
ՌԴ-ն, Իրանը, Սիրիան և Թուրքիան ճանապարհային քարտեզ կպատրաստեն. Լավրով
Լավրովը նշել է, որ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Մոսկվան առաջարկել է ՌԴ-Իրան-Թուրքիա-Սիրիա քառակողմ ձևաչափի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպմանը Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ նախապատրաստել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր այսօրվա շփման օպտիմալ արդյունքը կարող է լինել պայմանավորվածությունը` փորձագետներին հանձնարարել հաջորդ նախարարական հանդիպմանը նախապատրաստել թուրք-սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը, որն այնուհետև կներկայացվի մեր պետությունների ղեկավարներին»,-ասել է Լավրովը՝ բացելով Մոսկվայում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումը:
Ռուս նախարարը նշել է, որ այդ փաստաթղթում կան մի շարք սկզբունքներ, որոնք պաշտպանում են քառակողմ ձևաչափի բոլոր մասնակիցները։
«Նկատի ունեմ, նախևառաջ, հանդիպման մասնակից բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ու միասնականության անփոփոխ հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին»,-պարզաբանել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
«Թուրք-սիրիական կարգավորման գործընթացի մեկնարկը, որին մասնակցում են իր արդյունավետությունն ապացուցած Աստանայի ձևաչափի բոլոր երեք երաշխավոր երկրները, նկատելի դրական ազդեցություն է ունենում ոչ միայն Սիրիայի շուրջ իրավիճակի, այլև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի վրա»,-ասել է Լավրովը:
Նա կարևորել է քառակողմ հանդիպումը` ավելացնելով, որ երկրները հետևողականորեն գնացել են այդ արդյունքին։