00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՌԴ-ն Երևանին և Բաքվին որոշակի լուծումների հանգեցնելու ռեսուրս ունի. Մելիք–Շահնազարյան

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին որոշակի լուծումների հանգեցնելու ռեսուրս ունի. Մելիք–Շահնազարյան
Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով` Արևմուտքն ամեն կերպ ձգտում է առաջ մղել Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից` սահմանափակելով նրա միջնորդական դերը, սակայն Մոսկվան պահպանում է միջնորդական ռեսուրսները։
Մոսկվայում հասկանում են, որ Հարավային Կովկասում ոչ մի հանգուցալուծում չի լինի, քանի դեռ պարզ չեն Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների արդյունքները, հետևաբար ՌԴ–ն մտածում է, որ դեռ ժամանակ ունի որոշակի պասիվություն ցուցաբերելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը` խոսելով հայ–ադրբեջանական բանակցային գործընթացում Արևմուտքի և Ռուսաստանի դերակատարության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կկազմակերպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք կազմակերպվում են Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում:
«Արևմուտքը փորձում է ժամանակն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել և ամեն կերպ առաջնություն ստանձել հայ–ադրբեջանական բանակցային գործընթացում։ Արևմուտքի հիմնական նպատակը Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելն է` փոքրացնելով վերջինիս ազդեցությունը, իսկ հետագայում նաև դադարեցնել ՌԴ–ի ռազմական ներկայությունը տարածաշրջանում»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։
Նրա կարծիքով` Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին որոշակի լուծումների հանգեցնելու ռեսուրս ունի։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՌԴ–ն սպասում է Արևմուտքի քայլերին, որպեսզի հասկանա, թե որքան են կողմերը պատրաստակամ զիջումների գնալ, հետո նոր կներկայացնի իր առաջարկները հնարավոր լուծումների վերաբերյալ, կլինի հետևողական, որպեսզի հենց այդ լուծումները կյանքի կոչվեն։
Գեներալ Լենցովի՝ Բաքվում անցկացրած բանակություններն արդյունք չեն տվել. Արցախի պետնախարար
«Եթե Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդում է երկու երկրների ղեկավարների հանդիպում, ապա դա նշանակում է, որ Միրզոյանն ու Բայրամովն ինչ–որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հետևաբար եկել է ղեկավարների մակարդակով դրանք ամրապնդելու ժամանակը»,– ասաց մեր զրուցակիցը։
Այդուհանդերձ քաղաքագետը պնդեց, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո երկու երկրների ԱԳՆ–ների տարածած հաղորդագրությունները չեն արտացոլում իրականությունը և ընդամենը ուշադրություն շեղելու նպատակ ունեն, այսինքն` մարդկանց ցույց տալու, թե իբր որևէ բան չեն պայմանավորվել, մինչդեռ իրականում շարունակում են գաղտնի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մարտավարությունը։
«Եթե իսկապես լինեին լուրջ տարաձայնություններ, ապա տրամաբանությունը հուշում է, որ արտգործնախարարների համատեղ աշխատանքը կշարունակվեր նոր լուծումներ գտնելու ուղղությամբ, որպեսզի հիմք լիներ ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար»,– ասաց Մելիք–Շահնազարյանը։
Ըստ նրա` Արևմուտքից և ՌԴ–ից հնչող հայտարարությունների մակարդակում կա առաջարկվող տարբերակներին վերաբերող տարաձայնություններ ու տարբերություններ։ Ռուսական կողմը հետևողականորեն հորդորում է կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի կետերը, մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը կարծես մոռացել են այդ մասին, հետևաբար բացառված չէ, որ Բրյուսելում կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ նոր հայտարարություն պատրաստել, ինչը նույնիսկ կարող է ռուսական միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության չեղարկումը լինել։
«Այս սցենարը հայկական կողմի համար միանշանակ վտանգավոր է, որովհետև հրաժարվել նրանից, ինչի համար մենք արդեն գին ենք վճարել, իսկապես ողբերգություն կլինի։ Էլ չենք ասում այն մասին, որԱրևմուտքը բաց տեքստով խոսում է ԼՂ–ն Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության, հայ–թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կամ, որ ավելի ճիշտ է, թուրք–ադրբեջանական պայմաններով վերականգնելու և մեր միակ անվտանգային երաշխիքը` ռուսական զորախումբը տարածաշրջանից դուրս բերելու մասին։ Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանի առջև կծառանան նոր խնդիրներ, որոնք այլևս չենք կարողանա հաղթահարել»,– եզրակացրեց քաղաքագետը։
Մեր պետականություն ունենալ–չունենալու հարցը սկսվում է Արցախով և հատկապես Շուշիով. պատմաբան
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ևս մեկ հանդիպում։ Այսօր հայտնի դարձավ, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա արտգործնախարարների բանակցությունների նոր փուլը։
Լրահոս
0