https://arm.sputniknews.ru/20230510/putiny-evrvopajum-svovvorakan-zinvats-uzheri-denvonsaciaji-masin-orinagits-e-nerkajacrel-duma-59455071.html
Պուտինը Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիայի մասին օրինագիծ է ներկայացրել Դումա
Պուտինը Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիայի մասին օրինագիծ է ներկայացրել Դումա
Sputnik Արմենիա
Պայմանագրի հետ միաժամանակ ՌԴ–իհամար ինքնաբերաբար դադարեցվում է դրա հետ կապված միջազգային պայմանագրերի գործողությունը։ 10.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-10T21:38+0400
2023-05-10T21:38+0400
2023-05-10T21:39+0400
ռուսաստան
պետդումա
սպառազինություն
պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836702_0:0:3183:1791_1920x0_80_0_0_e3d21afb92dae9cd463552436d6e6331.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիայի մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Պետդումայի տվյալների բազայում հրապարակած փաստաթղթին։ Պուտինի որոշմամբ Վրաստանի հետ ՌԴ վիզային ռեժիմը չեղարկվել էԱվելի վաղ երկրի ղեկավարը ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին իր պաշտոնական ներկայացուցիչն էր նշանակել Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիան խորհրդարանում քննարկելու ժամանակ։Օրինագիծն ուղեկցող բացատրական գրության մեջ նշվում է, որ պայմանագիրը «90-ականների սկզբի համար եվրոպական անվտանգության ամրապնդման բավական գործուն և արդյունավետ գործիք էր»։Նշվում է, որ «ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները ՌԴ-ի հետ ռազմական առճակատման քաղաքականություն են վարում, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»։«Ընթացիկ իրավիճակը պայմանագրի դենոնսացիային ուղղված միջոցներ և դրանից ՌԴ–ի դուրս գալու ներպետական գործընթացներ է պահանջում, որոնց ավարտին դեպոզիտարիային և մյուս անդամ պետություններին համապատասխան ծանուցում կուղարկվի», – գրված է բացատրական գրության մեջ։Փաստաթղթում նշված է, որ ՌԴ–ի համար պայմանագրի հետ միասին ինքաբերաբար դադարեցվում է դրա հետ կապված միջազգային պայմանագրերի գործողությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836702_196:0:2927:2048_1920x0_80_0_0_d71b0db39a265dd6d8138664750cffa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պետդումա, սպառազինություն, պայմանագիր
ռուսաստան, պետդումա, սպառազինություն, պայմանագիր
Պուտինը Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիայի մասին օրինագիծ է ներկայացրել Դումա
21:38 10.05.2023 (Թարմացված է: 21:39 10.05.2023) Պայմանագրի հետ միաժամանակ ՌԴ–իհամար ինքնաբերաբար դադարեցվում է դրա հետ կապված միջազգային պայմանագրերի գործողությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիայի մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Պետդումայի տվյալների բազայում հրապարակած փաստաթղթին։
Ավելի վաղ երկրի ղեկավարը ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին իր պաշտոնական ներկայացուցիչն էր նշանակել Եվրոպայում սովորական զինված ուժերի դենոնսացիան խորհրդարանում քննարկելու ժամանակ։
Օրինագիծն ուղեկցող բացատրական գրության մեջ նշվում է, որ պայմանագիրը «90-ականների սկզբի համար եվրոպական անվտանգության ամրապնդման բավական գործուն և արդյունավետ գործիք էր»։
«90-ականների սկզբից պայմանագիրը լայնածավալ ռազմաքաղաքական, նախևառաջ ՆԱՏՕ–ի ընդլայնման հետ կապված փոփոխությունների ազդեցության ներքո հնացել է և կորցրել աղերսն իրականության հետ։ Արևմուտքի երկրների վերաբերմունքը եվրոպական անվտանգությունն ապահովելու հարցերի վերաբերյալ փոխելու նպատակով ՌԴ–ի նկատմամբ պայմանագրի գործողությունը դադարեցվել է։ 2007 թվականից ի վեր Եվրոպայում սովորական սպառազինության ոլորտում իրավիճակը նկատելիորեն վատթարացել է», – ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ «ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները ՌԴ-ի հետ ռազմական առճակատման քաղաքականություն են վարում, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ»։
«Ընթացիկ իրավիճակը պայմանագրի դենոնսացիային ուղղված միջոցներ և դրանից ՌԴ–ի դուրս գալու ներպետական գործընթացներ է պահանջում, որոնց ավարտին դեպոզիտարիային և մյուս անդամ պետություններին համապատասխան ծանուցում կուղարկվի», – գրված է բացատրական գրության մեջ։
Փաստաթղթում նշված է, որ ՌԴ–ի համար պայմանագրի հետ միասին ինքաբերաբար դադարեցվում է դրա հետ կապված միջազգային պայմանագրերի գործողությունը։