00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նեմեսիս» արձանը և Թուրքիայի հետ հարաբերությունները. պատգամավորները խոսեցին հեռանկարներից

© Sputnik / Aram Nersesyan«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Բաժանորդագրվել
«Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանին առնչվող հարց ՔՊ–ում չի քննարկվել, չնայած, որ այն դժգոհությունների ալիք է բարձրացրել թուրք իշխանությունների շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը հանելու վերաբերյալ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հայկական պատվիրակությանը ոչինչ չի ասվել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՍԾՏՀ ԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ «Նեմեսիս» հուշարձանի բացման պատճառով են Հայաստանի համար փակել օդային տարածքը դեպի երրորրդ երկրներ թռիչքների համար։ Թուրքիան այդ արձանի բացումը նաև «սադրանք» էր անվանել` պահանջելով ապամոնտաժել այն։
«Տվյալ հարցը քննարկվել է միայն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների` Ալեն Սիմոնյանի և Մուստաֆա Շենթոփի հանդիպման ժամանակ։ Դրանից ավելի խոսակցություն կամ ուղիղ տեքստով մեր պատվիրակությանը նման պահանջ չի եղել։ Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ այդ արձանի տեղադրումը որոշակի դժվարություններ է առաջացրել ու կարծում եմ, որ դրանք հնարավոր է լուծել բանակցությունների և աշխատանքի միջոցով»,– նշեց Թունյանը։
Նրա խոսքով` հարցը չի քննարկվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։
ՍԾՏՀ ԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մյուս անդամը` ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին,ընդգծեց` Թուրքիային ձեռնտու լիներ 3-րդ երկրների համար Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացումը, ապա դա կարվեր 5 վայրկյանում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը չի փակել այդ սահմանը, դա արել է Թուրքիան` դրանով պաշտոնական Երևանի վրա տնտեսապես ճնշում գործադրելու համար։

«Այն նարատիվը, թե հայ–թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է և առնչություն չունի իրականության հետ»,– ասաց Պապոյանը։

Նրա խոսքով` հայ–թուրքական սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսի զարգացման, հարկերի ավելացման և մարդկանց սոցիալական վիճակի էական բարելավման։ Իշխանական պատգամավորը վստահ է նաև, որ Թուրքիան հայ–թուրքական սահմանը երկար տարիներ փակ է պահել Ադրբեջանին աջակցելու համար։ Պապոյանը նշեց, որ առանց նախապայմանների հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի օրակարգում է։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։
Լրահոս
0