https://arm.sputniknews.ru/20230510/mirzvojany-nvorvegiaji-despani-het-qnnarkel-e-taratsashrjanajin-anvtangutjan-harcer-59456408.html
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ 10.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-10T22:43+0400
2023-05-10T22:43+0400
2023-05-10T23:00+0400
արարատ միրզոյան
դեսպան
նորվեգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59456550_0:99:1600:1000_1920x0_80_0_0_cb18147329b683ecd9efea3f4c2964aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի մասին զրուցել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը:Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Հավելենք, որ ավարտվում է դեսպան Հելեն Սանդ Անդերսենի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
նորվեգիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59456550_65:0:1488:1067_1920x0_80_0_0_949ca60c12547a4ed0278b9878b8a8ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, դեսպան, նորվեգիա
արարատ միրզոյան, դեսպան, նորվեգիա
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
22:43 10.05.2023 (Թարմացված է: 23:00 10.05.2023) ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի մասին զրուցել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենի հետ: Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ ու ԼՂ նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան:
Հավելենք, որ ավարտվում է դեսպան Հելեն Սանդ Անդերսենի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։