https://arm.sputniknews.ru/20230510/keghts-pvogher-iracnelu-hamar-4-andzi-meghadranq-e-arajadrvel-meky-kalanavvorvel-e-qk-59423602.html
Կեղծ փողեր իրացնելու համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկը կալանավորվել է. ՔԿ
Կեղծ փողեր իրացնելու համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկը կալանավորվել է. ՔԿ
Sputnik Արմենիա
Մյուս երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ 10.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-10T12:53+0400
2023-05-10T12:53+0400
2023-05-10T13:09+0400
հհ քննչական կոմիտե
փող
դրամ
մեղադրանք
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70855534_0:921:2048:2073_1920x0_80_0_0_ece3155bf6c9a98600871febdcbd3707.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. 4 անձ մեղադրվում է կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մեջ։ Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Իրականացված քննչական և վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ 2022թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 և 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում:Նշվում է, որ վերոհիշյալ տղամարդը կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երևան քաղաքի 31-ամյա բնակչին։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից)։Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը:Ընդհանուր գործի նախաքննությունը շարունակվում է, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած մեկ այլ անձի ինքնությունը։Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/06/70855534_0:767:2048:2303_1920x0_80_0_0_9fb2659b8ded1d6e466fd4dceb3673e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, փող, դրամ, մեղադրանք, կալանք
հհ քննչական կոմիտե, փող, դրամ, մեղադրանք, կալանք
Կեղծ փողեր իրացնելու համար 4 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկը կալանավորվել է. ՔԿ
12:53 10.05.2023 (Թարմացված է: 13:09 10.05.2023) Մյուս երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. 4 անձ մեղադրվում է կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մեջ։ Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Իրականացված քննչական և վարույթային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ 2022թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 և 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում:
«Այնուհետև 28-ամյա տղամարդը հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու և դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել կնոջ հիշյալ ընկերուհու հետ, որի շրջանակներում 2022թ. դեկտեմբերին կեղծ թղթադրամներն իրացրել է վերջինիս՝ դրանք այլ անձի իրացնելու և գույքային օգուտ ստանալու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վերոհիշյալ տղամարդը կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երևան քաղաքի 31-ամյա բնակչին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից)։
Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը:
Ընդհանուր գործի նախաքննությունը շարունակվում է, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած մեկ այլ անձի ինքնությունը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ: