00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում

© Sputnik / Aram NersesyanԱնիի կամուրջ
Անիի կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Անիի կամուրջ
Բաժանորդագրվել
Կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին, իսկ վերականգնման հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հարցը դեռ քննարկման փուլում է:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ՝ հետաքրքրվելով, թե պատրաստ է արդյոք կամրջի էսքիզը։
«Դեռևս առկա է միայն Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը», - պատասխանել են նախարարությունից:
Ըստ գերատեսչության` միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։
Մենք նաև հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ ԿԳՄՍՆ–ից պատասխանել են` հարցը քննարկման փուլում է։
Մեր լրացուցիչ հարցմանը, թե ով և երբ է կազմել էսքիզը, նախարարությունից հայտնել են, որ Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը մշակվել է դեռևս 2010 թվականին։ Նախարարությունը տեղյակ չէ` արդյոք նման էսքիզ Թուրքիայում էլ են մշակում, թե ոչ։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության թուրքական կողմի իրականացրած միջոցառումների վերաբերյալ», - ասված է պատասխանում։
Անիի կամրջի բացառիկ կադրերը
ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հրաժարվել է նախնական էսքիզային տարբերակը տրամադրել մեզ։
«Նախնական էսքիզային տարբերակը նախարարությունը երրորդ անձանց տրամադրել չի կարող առանց հեղինակների գրավոր համաձայնության»,– ընդգծել են գերատեսչությունում։

Տվյալ դեպքում, հավանաբար, խոսքը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած էսքիզի մասին է։
© Photo : Facebook / Pargev FrankianՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած էսքիզը
Эскиз Анийского моста, подготовленный Фондом изучения армянской архитектуры - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած էսքիզը
Հիշեցնենք` փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերանորոգեն սահմանային կամուրջը։
Փետրվարի 16-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը վաղուց է պատրաստել կամրջի էսքիզը։ Սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Անիի կամրջի էսքիզային տարբերակը դեռ մշակվում է։
Լրահոս
0