00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Բարսեղյանն ապօրինի գործարքներ է հովանավորել հօգուտ Գագիկ Խաչատրյանի ազգականների

© Photo : official site of the Tax Service of RAԳագիկ Խաչատրյան
Գագիկ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Գագիկ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Երկու անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանը և տեսչության պետը չարաշահել են լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով ՊԵԿ նախագահի տեղակալ, ՊԵԿ նախկին նախագահի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊԸ–ին»,– ասված է հաղորդագրությունում:
Տ.Բ.-ն ապահովել է, որ «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությունն ազատվի 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:
Պետությանը պատճառվել է 34 մլն 328 հազար 964 դրամի նյութական վնաս:
Դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել Հայաստանից
Դրանից բացի, Տ.Բ.-ն, տեղեկանալով, որ Խաչատրյանի ազգականի կողմից հիմնադրված և փաստացի կառավարվող, արտերկրում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը 6 մլն ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը, Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս.-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել և վերացնել «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ–ի գույքերի վրա դրված արգելանքները։
Դրանք սահմանվել էին ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար:
Արգելանքներն ապօրինի վերացնելուց հետո «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված «Ուրմ» ՍՊԸ–ի անունից նշված անշարժ գույքերը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին գրավադրվել են «Արդշինբանկ» ՓԲԸ–ում: Դրանց դիմաց տրամադրվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից 3 մլն 950 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 718 մլն 250 հազար գումարը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին փոխանցվել է «Բրեդվել Ինվեսթմենթս Քորփ» ընկերությանը։ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հարկային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել:
Վերոնշյալ դիտավորյալ գործողությունների հետևանքով «Լևոն Ամիրխանյան» ընկերությունը փաստացի հնարավորություն է ստացել տնօրինելու նշված գույքերը, որի հետևանքով արգելանքից հանված գույքերը կրկին ծանրաբեռնվել են գրավով ապահովված պարտավորությամբ՝ 6 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Միջոցներ չեն ձեռնարկվել առանձնապես խոշոր չափերով՝ 88 մլն 462 հազար 355 դրամի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Տ.Բ-ի և Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ 2023 թվականի մայիսի 3-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Գագիկ Խաչատրյանից ու նրա 25 մտերիմներից 210 միավոր անշարժ գույք կբռնագանձվի
Լրահոս
0