https://arm.sputniknews.ru/20230510/fransiajum-kargelapaken-sputnik-i-ev-rt-france-i-nvorutjunnery-herardzakvogh-kajqery-59442101.html
Ֆրանսիայում կարգելափակեն Sputnik-ի և RT France-ի նորությունները հեռարձակող կայքերը
Ֆրանսիայում կարգելափակեն Sputnik-ի և RT France-ի նորությունները հեռարձակող կայքերը
Sputnik Արմենիա
Օրինագիծը Ֆրանսիայի Սենատ կներկայացվի հուլիսին։ 10.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-10T17:48+0400
2023-05-10T17:48+0400
2023-05-10T17:55+0400
sputnik
rt–ի հեռուստաալիքներ
արգելք
պատժամիջոցներ
արևմուտք
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/10/36532360_0:85:1600:985_1920x0_80_0_0_f26845d0b21bb98f643a7aee0989b374.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները «Թվային տարածքի անվտանգության մասին» նոր օրինագծի շրջանակներում կարգելափակեն պատժամիջոցների տակ գտնվող լրատվամիջոցների տեղեկատվությունը հեռարձակող կայքերը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի թվայնացման և հեռահաղորդակցության հարցերով նախարար-պատվիրակ Ժան Նոել Բարրոն` օրինակ բերելով Sputnik-ը և RT France-ը։Նախարարությունում հայտարարել են, որ այդ միջոցը թույլ կտա պաշտպանել քաղաքացիներին թվային տարածքում, հատկապես քարոզչական կոնտենտի տարածման սպառնալիքի դեպքում:ԵՄ–ն պահանջում է փակել սերբական Sputnik-ը և RT-նԲարրոյի խոսքով` հուլիսի սկզբին օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը:Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է բարդանում։2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում խոսվում է ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում` փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ են ճանաչվում Sputnik-ը և RT-ն:Մարտին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրահանձնաժողովը արգելք էր սահմանել RT France-ի և Sputnik France ռադիոյի ազդանշանի փոխանցման վրա: Դրանից անմիջապես հետո ֆրանսիական Аrcom մեդիա-կարգավորիչը հայտարարել էր Ֆրանսիայում այդ լրատվամիջոցների հեռարձակումը անհապաղ դադարեցնելու մասին:Twitter-ը 3 տարվա արգելափակումից հետո սկսել է որոնման դաշտում ցույց տալ Sputnik–ն ու RT–նԼրագրողների եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Ռիկարդո Գուտիերեսը հայտարարել էր, որ ԵՄ-ում ռուսական ԶԼՄ-ների, այդ թվում RT-ի և Sputnik-ի արգելքը վտանգավոր նախադեպ է ստեղծել, որը սպառնալիք է մամուլի ազատության համար։
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/10/36532360_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2007b90140e297b20b5601679cb2d59c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
sputnik, rt–ի հեռուստաալիքներ, արգելք, պատժամիջոցներ, արևմուտք, ռուսաստան, ուկրաինա
sputnik, rt–ի հեռուստաալիքներ, արգելք, պատժամիջոցներ, արևմուտք, ռուսաստան, ուկրաինա
Ֆրանսիայում կարգելափակեն Sputnik-ի և RT France-ի նորությունները հեռարձակող կայքերը
17:48 10.05.2023 (Թարմացված է: 17:55 10.05.2023) Օրինագիծը Ֆրանսիայի Սենատ կներկայացվի հուլիսին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի իշխանությունները «Թվային տարածքի անվտանգության մասին» նոր օրինագծի շրջանակներում կարգելափակեն պատժամիջոցների տակ գտնվող լրատվամիջոցների տեղեկատվությունը հեռարձակող կայքերը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի թվայնացման և հեռահաղորդակցության հարցերով նախարար-պատվիրակ Ժան Նոել Բարրոն` օրինակ բերելով Sputnik-ը և RT France-ը։
«Ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում մենք նաև արգելափակում կսահմանենք այն կայքերի համար, որոնք հեռարձակում են միջազգային պատժամիջոցների տակ հայտնված լրատվամիջոցների բովանդակությունը, այն պատժամիջոցների, որպիսիք ԵՄ-ն ընդունել է RT France-ի և Sputnik-ի դեմ։ Այդ միջոցառումը կլրացնի ժողովրդավարության թշնամիների քարոզչության դեմ պայքարի մեր զինանոցը»,- նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Բարրոն։
Նախարարությունում հայտարարել են, որ այդ միջոցը թույլ կտա պաշտպանել քաղաքացիներին թվային տարածքում, հատկապես քարոզչական կոնտենտի տարածման սպառնալիքի դեպքում:
Բարրոյի խոսքով` հուլիսի սկզբին օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը:
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է բարդանում։2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում խոսվում է ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում` փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ են ճանաչվում Sputnik-ը և RT-ն:
Մարտին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրահանձնաժողովը արգելք էր սահմանել RT France-ի և Sputnik France ռադիոյի ազդանշանի փոխանցման վրա: Դրանից անմիջապես հետո ֆրանսիական Аrcom մեդիա-կարգավորիչը հայտարարել էր Ֆրանսիայում այդ լրատվամիջոցների հեռարձակումը անհապաղ դադարեցնելու մասին:
Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Ռիկարդո Գուտիերեսը հայտարարել էր, որ ԵՄ-ում ռուսական ԶԼՄ-ների, այդ թվում RT-ի և Sputnik-ի արգելքը վտանգավոր նախադեպ է ստեղծել, որը սպառնալիք է մամուլի ազատության համար։