https://arm.sputniknews.ru/20230510/fizikakan-ev-hvogebanakan-brnutjan-depqer-zatik-um-mipy-chhajtararvats-ajc-e-katarel-59426213.html
Ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր «Զատիկ»-ում. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր «Զատիկ»-ում. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Sputnik Արմենիա
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ: 10.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-10T13:27+0400
2023-05-10T13:27+0400
2023-05-10T13:29+0400
մանկատուն
երեխա
հհ միպ
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59424063_0:572:1536:1436_1920x0_80_0_0_ca118a9b618a2ad15e8460413986939b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է կատարել «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ ու արձանագրել է մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ երեխաների աջակցության կենտրոնում պահպանված չեն եղել անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում մահճակալները եղել են իրար միացված կամ շատ մոտ։Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք:3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:«Ապահովված չեն եղել առանձնացված պայմաններում երեխաների հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորությունները: Օրինակ` զուգարանների դռների մեծ մասը չեն փակվել ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են եղել միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայել է նաև միջնապատը»,– գրված է հաղորդագրութունում:Հաստատությունում ապահովված չեն եղել սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմանները։«Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս»,– նշված է հաղորդագրությունում։Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:Նշվում է, որ խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59424063_0:428:1536:1580_1920x0_80_0_0_63bdceb4254f1cea4193bb6b0ffa1c0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկատուն, երեխա, հհ միպ, անահիտ մանասյան
մանկատուն, երեխա, հհ միպ, անահիտ մանասյան
Ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր «Զատիկ»-ում. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
13:27 10.05.2023 (Թարմացված է: 13:29 10.05.2023) Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է կատարել «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ ու արձանագրել է մի շարք խնդիրներ։ Այս մասին
հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երեխաների աջակցության կենտրոնում պահպանված չեն եղել անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում մահճակալները եղել են իրար միացված կամ շատ մոտ։
Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք:
3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:
«Ապահովված չեն եղել առանձնացված պայմաններում երեխաների հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորությունները: Օրինակ` զուգարանների դռների մեծ մասը չեն փակվել ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են եղել միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայել է նաև միջնապատը»,– գրված է հաղորդագրութունում:
Հաստատությունում ապահովված չեն եղել սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
«Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս»,– նշված է հաղորդագրությունում։
Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:
ՀՀ ՄԻՊ հաղորդագրությունում նշվում է նաև, որ արձանագրված մի շարք խնդիրներ համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Նշվում է, որ խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: