ԱԺ-ում քննարկել են կամավորների աշխատանքի ոլորտը կարգավորող օրինագիծը
16:05 10.05.2023 (Թարմացված է: 16:09 10.05.2023)
© Sputnik / Asatur YesayantsԿամավորը մարքրում է արձանը
Կամավորը մարքրում է արձանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ի տարբերություն վարձու աշխատողի, կամավորը ցանկացած պահի կարող է հրաժարվել աշխատանքից, եթե այն իր համար ընդունելի չի համարում:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Կամավորական աշխատանքի ոլորտը, ինչպես նաև աշխատանքային գործունեության այլ տեսակները պետք է կարգավորվեն, որպեսզի պաշտպանվեն ինչպես կամավորների իրավունքները, այնպես էլ պետության շահերը: Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` խորհրդարանում ընթացող «Կամավորական գործունեության և կամավորական աշխատանքի մասին» օրինագծի հանրային լսումների ժամանակ:
Նա հստակեցրել է, որ հանրապետությունում մինչ օրս չկա կամավորների կարգավիճակ, որը նրանց կտարբերեր անօրինական աշխատողներից։
Սարգսյանի խոսքով` օրինագծի համաձայն՝ մասնավոր բիզնեսը չի կարողանա կամավորներ ներգրավել, դրա իրավունքը կունենան միայն պետական կամ համայնքային հաստատությունները, պետական ձեռնարկությունները կամ ոչ առևտրային կազմակերպությունները:
Սարգսյանի խոսքով` օրինագծի համաձայն՝ մասնավոր բիզնեսը չի կարողանա կամավորներ ներգրավել, դրա իրավունքը կունենան միայն պետական կամ համայնքային հաստատությունները, պետական ձեռնարկությունները կամ ոչ առևտրային կազմակերպությունները:
Պետք է հասկանալ, որ կամավորական աշխատանքն ուղղված է հանրային նպատակների (շաբաթօրյակներ,աջակցություն տարեցներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց, կրթական ծրագրեր հասարակության լայն շերտերի համար և այլն): Եթե, օրինակ, երիտասարդն ուզում է աշխատել ձեռնարկությունում` իր որակավորումը բարձրացնելու համար, ապա նա պրակտիկանտի կարգավիճակ կունենա։
Այլ կերպ ասած, պրակտիկանտն աշխատում է իր համար, իսկ կամավորը` հասարակության համար, ուստի նրա աշխատանքը չի վճարվում (հակառակ դեպքում բիզնեսի համար սողանցք կբացվի, որը թույլ կտա ստվերային աշխատողների ընդունել աշխատանքի և նրանց համար հարկեր չվճարել)։
Բացի այդ, ի տարբերություն վարձու աշխատողի, կամավորը ցանկացած պահի կարող է հրաժարվել աշխատանքից, եթե այն իր համար ընդունելի չի համարում:
Այնուամենայնիվ, կամավորներ ընդունող կազմակերպությունը նույնպես պետք է պայմանագրեր կնքի նրանց հետ։ Եթե կամավորները մասնակցելու են մեկանգամյա, ոչ երկարաժամկետ նախագծերի (օրինակ` շաբաթօրյակների), ապա պայմանագիրը պարտադիր չի լինի: