00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն հնարավոր է հայատառ էլեկտրոնային փոստ գրանցել

© Sputnik / Zara MikaՀամակարգչով աշխատող տղամարդ
Համակարգչով աշխատող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2023
Համակարգչով աշխատող տղամարդ
Բաժանորդագրվել
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամները նշում են, որ հայերեն դոմենը հնարավորություն է տալիս խոսափել անգլերենում հայերեն տառերի բացակայության շփոթությունից։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Արդեն հնարավոր է ամբողջությամբ հայատառ էլեկտրոնային փոստ գրանցել և օգտագործել Google, Windows-ը և այլ օպերացիոն համակարգերում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
«Օրինակ` Gmail.com-ին զուգահեռ կարող է լինել փոստ` աջ և ձախ հատվածներում հայատառ` «անուն@էլփոստ.հայ», և օգտագործել տարբեր համակարգերում։ Որևէ խնդիր չի առաջանա»,–ասաց նա։
Նա խոսեց նաև «.հայ» դոմենի մասին, որը գործում է 7 տարի և որի տիրույթում գրանցվել է շուրջ 1000 հայատառ դոմենային անուն:
«Այն ազգերը, որոնք ունեն իրենց այբուբենը, համացանցում փորձում են ավելի ներգրավված լինել, որովհետև մենք գիտենք, որ համացանցը գործում է լատինատառ։ Իսկ ազգային այբուբենը ավելի նպատակահարմար է այն օգտատերերի համար, որոնքանգլերենի վատ իմացության կամ չիմացության պատճառով կնախընտրեն օգտագործել իրենց ազգային լեզուն»,–ասաց Հակոբյանը։
ՀԿ–ի տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանը, ներկայացնելով հայերեն դոմենի անհրաժեշտությունը, նշեց, որ «.հայ» դոմենը հնարավորություն է տալիս բառերն առանց փոփոխությունների և աղավաղումների ներկայացնել։
Ո՞րն է «Տարվա հայերեն բառը». Լեզվի կոմիտեն ամփոփել է քվեարկության արդյունքները
«Օրինակ` եթե որևէ ռադիոկայանի հասցեն «ճշմարտություն.FM» է, որը հեռարձակվում է միայն հայերենով և հայատառ է, բոլորը կիմանան ինչպես գրել հայերեն, իսկ օրինակ` լատինատառ գրելիս խնդիր է առաջանում, քանի որ շատերը չգիտեն` ինչպես ճիշտ գրեն «ճշմարտություն» բառը լատինատառ։ Այսինքն` դա օգնում է խոսափել անգլերենում հայերեն տառերի բացակայության շփոթությունից, ինչպես այս դեպքում «ճ» տառն էր։ Մենք չենք ասում` մի ունեցեք լատինատառ, մենք ասում ենք` ունեցեք նաև հայատառ»,–նշեց նա։
ՀԿ ներկայացուցիչները նաև հայտնեցին, որ գրանցված 1000 դոմենային անուններից միայն 10–20 տոկոսը ունեն կայք, սակայն հուսով են, որ հայատառ բովանադակության նկատմամբ հետարքրքությունն ավելի կմեծանա։
Հայաստանում չունենք ռուսական դպրոցներ, բոլորը հիմնված են մայրենիի վրա. Դավիթ Գյուրջինյան
Լրահոս
0