https://arm.sputniknews.ru/20230509/qervobjann-abu-dabium-nerkajacrel-e-hajastani-nerdrumajin-mijavajry-59411618.html
Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը
Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը
Sputnik Արմենիա
Սա կարևոր հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման համար։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T21:11+0400
2023-05-09T21:11+0400
2023-05-09T21:11+0400
վահան քերոբյան
ներդրում
հայաստան
աբու դաբի
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59410747_0:110:1280:831_1920x0_80_0_0_394e2349ea2eaff7cdeaef61fcc6cb4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Տեղեկությունը նախարարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։Նշենք, որ Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք է մեկնել Ներդրումային համաժողովին մասնակցելու համար։ Նա տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակներում հայկական տաղավարում շրջել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ:Հավելենք, որ Ներդրումային համաժողովին (AIM) մասնակցելու համար Աբու Դաբի է գործուղվել ոչ միայն Վահան Քերոբյանը, այլև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Նշենք, որ AIM - ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում:
աբու դաբի
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59410747_0:0:1280:960_1920x0_80_0_0_a64ea653b20ddbce48b5587495561568.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, ներդրում, հայաստան, աբու դաբի, լիբանան
վահան քերոբյան, ներդրում, հայաստան, աբու դաբի, լիբանան
Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը
Սա կարևոր հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման համար։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով: Տեղեկությունը նախարարը հրապարակել է
ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք է մեկնել Ներդրումային համաժողովին մասնակցելու համար։ Նա տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակներում հայկական տաղավարում շրջել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ:
«Հյուրին ներկայացրել եմ հայկական տաղավարում ներկայացված մասնավոր նախագծերը, միաժամանակ քննարկել ենք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները»,– գրել է նախարարը։
Հավելենք, որ Ներդրումային համաժողովին (AIM) մասնակցելու համար Աբու Դաբի է գործուղվել ոչ միայն Վահան Քերոբյանը, այլև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ AIM - ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն ամեն տարի անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սա մի հարթակ է տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման, գաղափարների փոխանակման, նոր գործընկերության հաստատման համար: Այն նպատակ ունի խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում: