https://arm.sputniknews.ru/20230509/qani-der-chem-gtel-nra-gerezmany-mets-hajrenakann-indz-hamar-avartvats-che-paperi-hetqervov-59392455.html
Քանի դեռ չեմ գտել նրա գերեզմանը, Մեծ հայրենականն ինձ համար ավարտված չէ. պապերի հետքերով
Քանի դեռ չեմ գտել նրա գերեզմանը, Մեծ հայրենականն ինձ համար ավարտված չէ. պապերի հետքերով
Sputnik Արմենիա
Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի վետերանների փոխարեն «Անմար կրակի» մոտ նրանց թոռներն էին` պապերի լուսանկարներով։ Sputnik Արմենիան զրուցել է վետերանների... 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T15:10+0400
2023-05-09T15:10+0400
2023-05-09T15:42+0400
գյումրի
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59390770_0:0:1600:901_1920x0_80_0_0_1923ac63e7231dcb175cc3fb5b323aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի անսովոր «դատարկ» էր. այլևս չկային Հայրենական մեծ պատերազմի վետերանները, փոխարենը նրանց թոռներն էին՝ պապերի լուսանկարներով:Հերոս պապի հետքերով և նրա հերոսություններով ոգևորված Հակոբ Հովհաննիսյանն ընտրել է զինվորականի մասնագիտությունը։ Ծառայել է ՌԴ ռազմածովային ուժերում, զինվորական ինժեներ-շինարար է։ Իսկ պապը կապավոր էր՝ կապավորների ջոկատի հրամանատար: Պապից միակ հիշողությունը լուսանկարն է` 156 հրաձգային ջոկատից։ Հենց նույն լուսանկարով էր թոռը եկել մասնակցելու հաղթանակի 78– ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:«Պապս ռազմաճակատ մեկնել է 1941 թվականին 35 տարեկան հասակում, Գյումրիից, դրանից հետո որևէ տեղեկություն չենք ստացել։ Անհետ կորած է: Բոլոր հարազատներով ենք փնտրել ու դեռ փնտրում ենք։Ուր ասես չենք գրել՝ տեղեկություն չկա: Իմ համար Հայրենական մեծ պատերազմը ավարտված չէ, քանի դեռ չեմ գտել նրա գերեզմանը, գտնեմ՝ հող կբերեմ ու կլցնեմ տատիս գերեզմանին, որի աչքը մինչև վերջ ամուսնու ճանապարհին էր»,- Sputnik Արմենիային պատմում է Հովհաննիսյանը:Իսկ Հովհաննես Սարգսյանը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր եկել Գյումրի՝ իր երկու պապիկների լուսանկարներով: Մորական պապը՝ Նապոլեոն Նազարյանը, 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկ է եղել, հրետանու հրամանատար, լեգենդար Նվեր Սաֆարյանի զինակիցը և ընկերը:«Պապս հրաշքով ողջ է մնացել ու հասել է մինչև Բեռլին, քոչարի պարել Ռայխստագի մոտ: Մայրիկիս պատմել է՝ ինչպես են զինակիցները մահացել պատերազմի դաշտում»,- պատմում է Հովհաննեսը։Իսկ մյուս պապը՝ Պերճ Սողոյանը, Հայրենի գյուղում հայոց լեզվի ուսուցիչ է եղել։ Պատերազմը սկսվելուն պես գրիչը զենքով է փոխել ու կամավոր մեկնել ռազմաճակատ:«Լեգենդար մարշալ Բաղրամյանի զինվորն է եղել ու միշտ դրանով հպարտացել է։ Իսկ սիրած խոսքը Բաղրամյանի խոսքերն են եղել՝ «գվարդիականները երբեք չեն մահանում»,- ասում է Սողոյանի թոռնիկը:Պերճ Սողոյանը նախ սովորել է Վրաստանի Լագոդեխիի նշանառուների կրտսեր հրամկազմի դպրոցում, իսկ 1944 թ փետրվարին, որպես նշանառու սերժանտ, ռազմաճակատում էր:Առաջին անգամ Սողոյանը որպես նշանառու գործել է 1944 թին` Ղրիմի ազատագրման ժամանակ:Մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերին, իսկ Բելառուսի ազատագրումից հետո Լատվիայի և Լիտվայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում երկու անգամ վիրավորվել է, սակայն բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ և ընդգրկվել 43-րդ բանակի կազմում:Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերանՍողոյանն այնուհետև մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավման մարտերին, որտեղ և ավարտել է իր մարտական ուղին։ Մարտերի ընթացքում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի, Փառքի շքանշաններով, Մարտական ծառայությունների, Արիության, Քյոնիքսբերգի գրավման համար և 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 20 այլ մեդալներով:Պատերազմից հետո վաստակաշատ վետերանն աշխատել է որպես մանկավարժ, եղել է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, 12 տարի աշխատել որպես Կիրովականի (այժմ` Վանաձոր) ՆԳ բաժնի պետ:Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59390770_98:0:1521:1067_1920x0_80_0_0_575a7258066d4ed01e54842539666490.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան
գյումրի, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան
Քանի դեռ չեմ գտել նրա գերեզմանը, Մեծ հայրենականն ինձ համար ավարտված չէ. պապերի հետքերով
15:10 09.05.2023 (Թարմացված է: 15:42 09.05.2023) Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի վետերանների փոխարեն «Անմար կրակի» մոտ նրանց թոռներն էին` պապերի լուսանկարներով։ Sputnik Արմենիան զրուցել է վետերանների թոռնիկների հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն ի տարբերություն նախորդ տարիների`այս տարի անսովոր «դատարկ» էր. այլևս չկային Հայրենական մեծ պատերազմի վետերանները, փոխարենը նրանց թոռներն էին՝ պապերի լուսանկարներով:
Հերոս պապի հետքերով և նրա հերոսություններով ոգևորված Հակոբ Հովհաննիսյանն ընտրել է զինվորականի մասնագիտությունը։ Ծառայել է ՌԴ ռազմածովային ուժերում, զինվորական ինժեներ-շինարար է։ Իսկ պապը կապավոր էր՝ կապավորների ջոկատի հրամանատար: Պապից միակ հիշողությունը լուսանկարն է` 156 հրաձգային ջոկատից։ Հենց նույն լուսանկարով էր թոռը եկել մասնակցելու հաղթանակի 78– ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
«Պապս ռազմաճակատ մեկնել է 1941 թվականին 35 տարեկան հասակում, Գյումրիից, դրանից հետո որևէ տեղեկություն չենք ստացել։ Անհետ կորած է: Բոլոր հարազատներով ենք փնտրել ու դեռ փնտրում ենք։Ուր ասես չենք գրել՝ տեղեկություն չկա: Իմ համար Հայրենական մեծ պատերազմը ավարտված չէ, քանի դեռ չեմ գտել նրա գերեզմանը, գտնեմ՝ հող կբերեմ ու կլցնեմ տատիս գերեզմանին, որի աչքը մինչև վերջ ամուսնու ճանապարհին էր»,-
Sputnik Արմենիային պատմում է Հովհաննիսյանը:
Իսկ Հովհաննես Սարգսյանը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից էր եկել Գյումրի՝ իր երկու պապիկների լուսանկարներով: Մորական պապը՝ Նապոլեոն Նազարյանը, 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկ է եղել, հրետանու հրամանատար, լեգենդար Նվեր Սաֆարյանի զինակիցը և ընկերը:
«Պապս հրաշքով ողջ է մնացել ու հասել է մինչև Բեռլին, քոչարի պարել Ռայխստագի մոտ: Մայրիկիս պատմել է՝ ինչպես են զինակիցները մահացել պատերազմի դաշտում»,- պատմում է Հովհաննեսը։
Իսկ մյուս պապը՝ Պերճ Սողոյանը, Հայրենի գյուղում հայոց լեզվի ուսուցիչ է եղել։ Պատերազմը սկսվելուն պես գրիչը զենքով է փոխել ու կամավոր մեկնել ռազմաճակատ:
«Լեգենդար մարշալ Բաղրամյանի զինվորն է եղել ու միշտ դրանով հպարտացել է։ Իսկ սիրած խոսքը Բաղրամյանի խոսքերն են եղել՝ «գվարդիականները երբեք չեն մահանում»,- ասում է Սողոյանի թոռնիկը:
Պերճ Սողոյանը նախ սովորել է Վրաստանի Լագոդեխիի նշանառուների կրտսեր հրամկազմի դպրոցում, իսկ 1944 թ փետրվարին, որպես նշանառու սերժանտ, ռազմաճակատում էր:
Առաջին անգամ Սողոյանը որպես նշանառու գործել է 1944 թին` Ղրիմի ազատագրման ժամանակ:
Մասնակցել է Ուկրաինայի, Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերին, իսկ Բելառուսի ազատագրումից հետո Լատվիայի և Լիտվայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում երկու անգամ վիրավորվել է, սակայն բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ և ընդգրկվել 43-րդ բանակի կազմում:
Սողոյանն այնուհետև մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավման մարտերին, որտեղ և ավարտել է իր մարտական ուղին։ Մարտերի ընթացքում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի, Փառքի շքանշաններով, Մարտական ծառայությունների, Արիության, Քյոնիքսբերգի գրավման համար և 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 20 այլ մեդալներով:
Պատերազմից հետո վաստակաշատ վետերանն աշխատել է որպես մանկավարժ, եղել է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, 12 տարի աշխատել որպես Կիրովականի (այժմ` Վանաձոր) ՆԳ բաժնի պետ:
Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։