https://arm.sputniknews.ru/20230509/khelaci-karavarman-ardjunqum-hajastany-karvogh-e-arag-verakangnvel-sejran-ohanjan-59374810.html
Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել. Սեյրան Օհանյան
Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Ըստ Սեյրան Օհանյանի` ՀՀ ներկայիս իշխանությունը իրավիճակից կտրված որոշումներ է ընդունում։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T12:07+0400
2023-05-09T12:07+0400
2023-05-09T12:35+0400
սեյրան օհանյան
եռաբլուր պանթեոն
արցախ
արցախյան պատերազմ
շուշի
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48687734_0:143:1600:1044_1920x0_80_0_0_f45d9f43c7ae1f4c0df910315e599a98.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել և կազմակերպել անվտանգության բոլոր տարրերը։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Ըստ Սեյրան Օհանյանի`հենց դա է պատճառը, որ ՀՀ ներկայիս իշխանությունը որոշումներ է ընդունում իրավիճակից կտրված։«Նրանք չեն հասկանում, որոնք են այն գերակայաությունները, որ այսօր անհրաժեշտություն են։ Իսկ դա մեր անվտանգությունն է, Արցախն է և մեր համախմբվածությունը»,– նշեց Օհանյանը։Շատ դժվար է, բայց ձգտելու ենք, որ Շուշին կրկին հայկական լինի. ԳՇ պետՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` այսօր պետք է լինի պատասխանատվության օր։ Հայ ժողովրդի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի տարածքային ամբողջականության վերականգնումն ու Ադրբեջանի դուրսշպրտումը մեր տարածքներից։Օհանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած։44-օրյա պատերազմում ունեցած պարտության հիմնական պատճառը, ըստ Սեյրան Օհանյանի, բանակցային գործընթացի տապալում է, ու այս ամենի հիմնական պատասխանատուն իշխանություններն են։Մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Փաշինյանի ուղերձըՀիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
եռաբլուր պանթեոն
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48687734_176:0:1600:1068_1920x0_80_0_0_2fc4f46359847575e8dad5cb22043963.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, եռաբլուր պանթեոն, արցախ, արցախյան պատերազմ, շուշի, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան
սեյրան օհանյան, եռաբլուր պանթեոն, արցախ, արցախյան պատերազմ, շուշի, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան
Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել. Սեյրան Օհանյան
12:07 09.05.2023 (Թարմացված է: 12:35 09.05.2023) Ըստ Սեյրան Օհանյանի` ՀՀ ներկայիս իշխանությունը իրավիճակից կտրված որոշումներ է ընդունում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Խելացի կառավարման արդյունքում Հայաստանը կարող է արագ վերականգնվել և կազմակերպել անվտանգության բոլոր տարրերը։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս իշխանույթյուններն ասում են, որ մենք թույլ ենք, որովհետև նրանք նախևառաջ չեն կարողանում ճիշտ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները։ Իսկ առանց այդ ճիշտ գնահատականի, մենք երբևիցե չենք կարող ճիշտ որոշումներ ընդունել»,– հայտարարեց նա։
Ըստ Սեյրան Օհանյանի`հենց դա է պատճառը, որ ՀՀ ներկայիս իշխանությունը որոշումներ է ընդունում իրավիճակից կտրված։
«Նրանք չեն հասկանում, որոնք են այն գերակայաությունները, որ այսօր անհրաժեշտություն են։ Իսկ դա մեր անվտանգությունն է, Արցախն է և մեր համախմբվածությունը»,– նշեց Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` այսօր պետք է լինի պատասխանատվության օր։ Հայ ժողովրդի գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի տարածքային ամբողջականության վերականգնումն ու Ադրբեջանի դուրսշպրտումը մեր տարածքներից։
Օհանյանը կարծում է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ուշացած։
«Այս իշխանությունները, ժողովրդական խոսքով ասած, ուղտի ականջում քնած են, ուղտից էլ երկու բան են սովորել` մեկն ականջում քնել, մյուսն էլ դուք գիտեք...»,– նշեց նա։
44-օրյա պատերազմում ունեցած պարտության հիմնական պատճառը, ըստ Սեյրան Օհանյանի, բանակցային գործընթացի տապալում է, ու այս ամենի հիմնական պատասխանատուն իշխանություններն են։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։