https://arm.sputniknews.ru/20230509/ghekin-kvotajqi-datakhazn-e-eghel-avtvomeqenajum-2-rus-aghjik-manramasner-gisherva-vtaric-59385800.html
Ղեկին Կոտայքի դատախազն է եղել, ավտոմեքենայում` 2 ռուս աղջիկ. մանրամասներ գիշերվա վթարից
Ղեկին Կոտայքի դատախազն է եղել, ավտոմեքենայում` 2 ռուս աղջիկ. մանրամասներ գիշերվա վթարից
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում մի տղամարդ փորձել է պարեկներին համոզել, որ վարորդն ինքն է եղել, սակայն պարեկները պարզել են, որ այդ տղամարդը Tesla-ի վարորդի հայրն է։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T14:17+0400
2023-05-09T14:17+0400
2023-05-09T14:20+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
երևան
դատախազ
ռուս
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59385633_0:0:1600:900_1920x0_80_0_0_475e3a69c09b8e6e4a19b3074071bf1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայտնի են դարձել գիշերը ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած վթարի մանրամասները։ Պարզվում է` «Tesla» մակնիշի ավտոմեքենայի ղեկին Կոտայքի մարզի դատախազ, 26-ամյա Արման Մաթևոսյանն է եղել։ Նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը:Հայտնել ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի` Ա. Պ.-ն (ծնված 1981 թ.) և Ռ. Ն.-ն (ծնված 1996 թ.)։«Մեքենան բախվել է ծառին, այնուհետև կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, հետո առաջ ընթանալով, հայտնվել է ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում»,– մանրամասնում է կայքը։Նշվում է, որ տուժածները ՌԴ քաղաքացիներ են` Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինան։ Նշվում է նաև, որ դեպքի վայրում մի տղամարդ փորձել է պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում նրանք պարզել են, որ այդ տղամարդը «Tesla»-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։Ժամեր անց վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։Վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59385633_200:0:1400:900_1920x0_80_0_0_2e2f7c56636623f3240cdcadcfef9152.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան, դատախազ, ռուս, տուժածներ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, երևան, դատախազ, ռուս, տուժածներ
Ղեկին Կոտայքի դատախազն է եղել, ավտոմեքենայում` 2 ռուս աղջիկ. մանրամասներ գիշերվա վթարից
14:17 09.05.2023 (Թարմացված է: 14:20 09.05.2023) Դեպքի վայրում մի տղամարդ փորձել է պարեկներին համոզել, որ վարորդն ինքն է եղել, սակայն պարեկները պարզել են, որ այդ տղամարդը Tesla-ի վարորդի հայրն է։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հայտնի են դարձել գիշերը ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած վթարի մանրամասները։ Պարզվում է` «Tesla» մակնիշի ավտոմեքենայի ղեկին Կոտայքի մարզի դատախազ, 26-ամյա Արման Մաթևոսյանն է եղել։ Նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com կայքը:
Հայտնել ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի` Ա. Պ.-ն (ծնված 1981 թ.) և Ռ. Ն.-ն (ծնված 1996 թ.)։
«Մեքենան բախվել է ծառին, այնուհետև կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, հետո առաջ ընթանալով, հայտնվել է ՀՀ կառավարության անցագրային կետի մոտ, մասամբ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում»,– մանրամասնում է կայքը։
Նշվում է, որ տուժածները ՌԴ քաղաքացիներ են` Անաստասիա Պավլիցկայան և Ռաիսա Նիկոլինան։ Նշվում է նաև, որ դեպքի վայրում մի տղամարդ փորձել է պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն կարճ ժամանակում նրանք պարզել են, որ այդ տղամարդը «Tesla»-ի վարորդի հայրն է՝ 50-ամյա Արսեն Մաթևոսյանը։
«Տեղում պարեկները մի քանի ժամ փորձել են Tesla-ի վարորդին սթափության փորձաքննության ենթարկել, սակայն նա հրաժարվել է, ասելով թե վատ է զգում, ի վիճակի չէ։ Նա պահանջել է շտապօգնություն։ 2 անգամ պարեկները շտապօգնութուն են կանչել, վարորդը 2 անգամ էլ հրաժարվել է անգամ մոտենալ բժիշկներին»,– գրված է կայքում։
Ժամեր անց վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։