Երևանում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78–րդ տարեդարձը` լուսանկարներով
Երևանում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78–րդ տարեդարձը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ժամանակին եռատոն էր, սակայն հիմա այս տոնը ստվերվում է 2020 թվականի պատերազմում կրած պարտությամբ։ Բայց ի հիշատակ 1941-ից 1945... 09.05.2023, Sputnik Արմենիա
Երևանում այսօր անցկացվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ: «Անմահ գունդ» հայրենակցական ՀԿ–ի կազմակերպած երթը մեկնարկել է Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։ Մասնակիցները քայլերթով, նվագախմբի ուղեկցությամբ գնացել են Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր այցելել են «Հաղթանակ» զբոսայգի։ Անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և այլք։Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ժամանակին եռատոն էր, սակայն հիմա այս տոնը ստվերվում է 2020 թվականի պատերազմում կրած պարտությամբ։ Բայց ի հիշատակ 1941-ից 1945 թվականներին իրենց կյանքը տվածների, այսօր տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Երևանում։
Երևանում այսօր անցկացվել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ: «Անմահ գունդ» հայրենակցական ՀԿ–ի կազմակերպած երթը մեկնարկել է Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից։ Մասնակիցները քայլերթով, նվագախմբի ուղեկցությամբ գնացել են Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։
ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր այցելել են «Հաղթանակ» զբոսայգի։ Անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և այլք։
Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ (1941-1945 թթ)։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։