https://arm.sputniknews.ru/20230509/emn-hastatum-e-pashinjann-u-alievy-khandipen-brjuselum-59359061.html
ԵՄ–ն հաստատում է` Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
ԵՄ–ն հաստատում է` Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպման մասին ավելի վաղ գրել էր մամուլը։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T00:04+0400
2023-05-09T00:04+0400
2023-05-09T00:12+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47530916_0:273:1600:1173_1920x0_80_0_0_3484aad6a0cd77098d29c99a37c484f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կկազմակերպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ Խորհրդի կայքում։Նշվում է, որ բանակցությունները կազմակերպվում են Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում:Փաշինյան–Ալիև հանդիպման մասին ավելի վաղ գրել էր «Financial Times»–ը և նշել` նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում։ԵՄ Խորհուրդը հաստատել է նաև այս տեղեկությունը։Հիշեցնենք, որ 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
ադրբեջան
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47530916_0:285:1600:1485_1920x0_80_0_0_31b3110e77bb4c776f6da1509535e3b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, բրյուսել
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, բրյուսել
ԵՄ–ն հաստատում է` Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում
00:04 09.05.2023 (Թարմացված է: 00:12 09.05.2023) Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպման մասին ավելի վաղ գրել էր մամուլը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կկազմակերպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Տեղեկությունը հրապարակվել է
ԵՄ Խորհրդի կայքում։
Նշվում է, որ բանակցությունները կազմակերպվում են Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում:
«Առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման շրջանակում», - ասված է հաղորդագրությունում։
Փաշինյան–Ալիև հանդիպման մասին
ավելի վաղ գրել էր «Financial Times»–ը և նշել` նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակում։
ԵՄ Խորհուրդը հաստատել է նաև այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2023–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ
կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի
երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։