https://arm.sputniknews.ru/20230509/da-haj-zhvoghvovrdi-partutjunn-e-qjaramjany-44orjaji-u-shushii-kvorsti-masin-59363794.html
Դա հայ ժողովրդի պարտությունն է, ոչ թե իշխանության. Քյարամյանը` 44–օրյայի և Շուշիի մասին
Դա հայ ժողովրդի պարտությունն է, ոչ թե իշխանության. Քյարամյանը` 44–օրյայի և Շուշիի մասին
Sputnik Արմենիա
Քյարամյանի խոսքով` պատերազմի օրերին ինքը Շուշիում էր որպես կամավոր, ու եթե շատ կամավորներ այնտեղ լինեին, միգուցե հնարավոր լիներ Շուշին պահել։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T10:00+0400
2023-05-09T10:00+0400
2023-05-09T10:22+0400
շուշի
հայրենական մեծ պատերազմ
արգիշտի քյարամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59361785_0:69:1492:908_1920x0_80_0_0_93a9f67e44b2a9e09197c62b96b4c44d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում կրած պարտությունը հայ ժողովրդի և ընդհանուր ազգի պարտությունն է, ոչ թե իշխանության կամ որևէ անհատի։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։Նա հավելեց, որ պատերազմի օրերին ինքը Շուշիում էր որպես կամավոր, ու ինքը չէ, որ պետք է ներկայացնի, թե ինչով է այնտեղ զբաղվել։«Շատ ուրախ կլինեի, որ շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին, և միգուցե այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք»,–ասաց նա։Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել։ Նախևառաջ, այն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի օրն է։ Երկրորդ՝ 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:Մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Փաշինյանի ուղերձըԵվ երրորդ՝ այն Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։Մայիսի 9–ը նշվում է որպես 1941–1945 թթ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր։Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/09/59361785_111:0:1438:995_1920x0_80_0_0_6d2b45fa7d1126697076e34220f276b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշի, հայրենական մեծ պատերազմ, արգիշտի քյարամյան
շուշի, հայրենական մեծ պատերազմ, արգիշտի քյարամյան
Դա հայ ժողովրդի պարտությունն է, ոչ թե իշխանության. Քյարամյանը` 44–օրյայի և Շուշիի մասին
10:00 09.05.2023 (Թարմացված է: 10:22 09.05.2023) Քյարամյանի խոսքով` պատերազմի օրերին ինքը Շուշիում էր որպես կամավոր, ու եթե շատ կամավորներ այնտեղ լինեին, միգուցե հնարավոր լիներ Շուշին պահել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմում կրած պարտությունը հայ ժողովրդի և ընդհանուր ազգի պարտությունն է, ոչ թե իշխանության կամ որևէ անհատի։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա։ Նախաքննություն է իրականացվել, որն ամբողջությամբ ավարտվել է այդ մասով, գործը գտնվում է դատաքննության փուլում»,–ասաց Քյարամյանը։
Նա հավելեց, որ պատերազմի օրերին ինքը Շուշիում էր որպես կամավոր, ու ինքը չէ, որ պետք է ներկայացնի, թե ինչով է այնտեղ զբաղվել։
«Շատ ուրախ կլինեի, որ շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին, և միգուցե այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք»,–ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել։ Նախևառաջ, այն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի օրն է։ Երկրորդ՝ 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ:
Եվ երրորդ՝ այն Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։
Մայիսի 9–ը նշվում է որպես 1941–1945 թթ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր։
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։