00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

© Photo : Screenshot / European Boxing ConfederationԲռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը
Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը  - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում ներկայացված է լինելու 3 բռնցքամարտիկով, 8 մարզիկներ արդեն պարտվել ու լքել են ռինգը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային իններորդ օրը Հայաստանի հավաքականը ներկայացնող Գուրգեն Մադոյանը պարտվեց մոնղոլ մրցակցին։
Երեկոյան մրցահերթում, 67կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Գուրգեն Մադոյանը մենամարտեց մոնղոլ Միշելտ Բատումուրի հետ։ Առաջին ռաունդն ընթացավ փոխադարձ հարվածների պայմաններում, բայց հայ բռնցքամարտիկն ավելի դիպուկ էր, ինչն էլ արձանագրվեց մրցավարների որոշման մեջ՝ 4։1 հօգուտ Մադոյանի։
Երկրորդ ռաունդում Գուրգենը հաջող կրճատում էր հարվածային տարածությունն ու մերձամարտում բավականին արդյունավետ էր գործում։ Կողմերը չէին խուսափում նորից հարվածների փոխանակումից նաև կարճ տարածության վրա։
Երկրորդ ռաունդից հետո էլ Մադոյանն առջևում էր 3։2 հաշվով։
Երրորդ ռաունդում ընդամենը հարկավոր էր բացահայտ չպարտվել, ու ընդհանուր հաղթանակը կլիներ հայ մարզիկինը։
Մոնղոլ բռնցքամարտիկին հաջողվեց մի քանի արդյունավետ հարված իրացնել ու բեկել մենամարտի ընթացքը։ Ցավոք, վերջնարդյունքում Մադոյանը պարտվեց։
Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում ներկայացված է լինելու 3 բռնցքամարտիկով։
Վաղը՝ մայիսի 10-ին, քառորդ եզրափակիչում 63,5 քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մենամարտելու է կոլումբիացի Խուան Վիաֆարա Ֆորիի, 86 կգ քաշային կարգում Ռաֆայել Հովհաննիսյանը վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի, իսկ 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը իսպանացի Էմանուել Ռեյես Պլայի հետ։
Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց թուրք մրցակցին
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Տաշքենդ էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել են մրցաշարը։
Լրահոս
0