https://arm.sputniknews.ru/20230509/amen-angam-nujn-zgacvoghutjunnern-em-unenum-inch-1945i-majisi-9in-100amja-veteran-59332658.html
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
Sputnik Արմենիա
Վետերանը չի փոշմանում իր կատարած ընտրության համար և խոստովանում է, որ եթե հրաշքով կրկին դառնար 18 տարեկան, նորից կընտրեր նույն ուղին։ 09.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-09T08:55+0400
2023-05-09T08:55+0400
2023-05-09T08:55+0400
տեսանյութեր
տեսանյութ
հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
ռոզալյա աբգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59311058_0:13:1600:913_1920x0_80_0_0_a0a36e2b621b12b55e7b952a91d8884c.jpg
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանն ամեն տարի մայիսի 9–ին վերապրում է այն զգացողությունները, որոնք ունեցել է 78 տարի առաջ։Տիկին Ռոզալյան կամավոր մեկնել է ռազմաճակատ 18 տարեկանում։ Մասնակցել է Պրահայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում նա մի քանի անգամ վիրավորվել է։Վետերանը չի փոշմանում իր կատարած ընտրության համար և խոստովանում է, որ եթե հրաշքով կրկին դառնար 18 տարեկան, նորից նույն կերպ կվարվեր։«Ես ոչ մի արտակարգ բան չեմ արել։ Կատարել եմ այն, ինչ պարտավոր էի, և շատ գոհ եմ։ Եթե, Աստված չտա, նորից պատերազմ սկսվի, ես առաջին հերթին կգնամ ռազմաճակատ»,–ասում է նա։Այս տոնը վետերանի ընտանիքում որոշակի ավանդույթ է ձևավորել։ Վետերանը հպարտությամբ հագնում է մեդալներից «ծանրացած» համազգեստը, մասնակցում շքերթին, հարազատների հետ ծաղիկներ խոնարհումՀաղթանակի զբոսայգում «անհայտ զինվորի» գերեզմանին և տանը հյուրասիրություն կազմակերպում իր ձեռքով պատրաստած տոլմայով։Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերըԽոսելով Հայաստանում հայրենասիրության մակարդակի մասին` Ռոզալյա Աբգարյանը ընդգծեց` հայերի մեջ ոչ միայն հերոսների պակաս չկա, այլ նաև հայրենասիրության։ Դա նա զգացել է հատկապես դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ։«Պատերազմի մասին պատմում ենք երեխաներին, որպեսզի պատրաստենք նրանց որպես հայրենասերներ։ Դա մեզ էլ է ուժ տալիս»,–ասում է նա։Վետերանին հիմա մտահոգում է այն, որ Հայաստանում մայիսյան «եռատոնի» գաղափարը փոխվել է։Շուտով կլրանա տիկին Ռոզալյայի 100–ամյակը, և նրա երազանքն է, որ պատերազմ այլևս չլինի, քանի որ միայն խաղաղ տարիներին է հնարավոր որպես պետություն զարգանալ։ Իսկ Մայիսի 9–ի առիթով մաղթում է խաղաղություն և սեր դեպի հայրենիք։Ռոզալյա Աբգարյանը ծնվել է 1923թ–ին, Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո նա եռամսյա կուրսեր է անցել և մեկնել է ռազմաճակատ, եղել է կապավոր։ 1941 թվականի վերջին Ստալինգրադում վիրավորվել է գլխից և հոսպտալացվել։ Ապաքինվելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ։ Երկրորդ անգամ վիրավորվել է դեմքից։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: Ռոզալյա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրահայում։97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթումՊատերազմի ավարտից հետո վերադարձել է Թբիլիսի և 1945 թվականի վերջին ամուսնացել։ Ամուսինը՝ Եզնիկ Նալբանդյանը, եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո վերադարձել Հայաստան։Ռոզալյա Աբգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/08/59311058_177:0:1600:1067_1920x0_80_0_0_17737fd7f49a50bace35fd49892891e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, ռոզալյա աբգարյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, ռոզալյա աբգարյան, видео
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի մայիսի 9–ին. 100–ամյա վետերան
Վետերանը չի փոշմանում իր կատարած ընտրության համար և խոստովանում է, որ եթե հրաշքով կրկին դառնար 18 տարեկան, նորից կընտրեր նույն ուղին։
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանն ամեն տարի մայիսի 9–ին վերապրում է այն զգացողությունները, որոնք ունեցել է 78 տարի առաջ։
«Ամեն անգամ Մոսկվայում շքերթին մասնակցելիս նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 45 թվականին`հաղթանակի օրը։ Դա այն բանն է, որը չհիշել չի կարելի»,–Sputnik Արմենիային պատմում է վետերանը։
Տիկին Ռոզալյան կամավոր մեկնել է ռազմաճակատ 18 տարեկանում։ Մասնակցել է Պրահայի ազատագրմանը։ Պատերազմի ընթացքում նա մի քանի անգամ վիրավորվել է։
Վետերանը չի փոշմանում իր կատարած ընտրության համար և խոստովանում է, որ եթե հրաշքով կրկին դառնար 18 տարեկան, նորից նույն կերպ կվարվեր։
«Ես ոչ մի արտակարգ բան չեմ արել։ Կատարել եմ այն, ինչ պարտավոր էի, և շատ գոհ եմ։ Եթե, Աստված չտա, նորից պատերազմ սկսվի, ես առաջին հերթին կգնամ ռազմաճակատ»,–ասում է նա։
Այս տոնը վետերանի ընտանիքում որոշակի ավանդույթ է ձևավորել։ Վետերանը հպարտությամբ հագնում է մեդալներից «ծանրացած» համազգեստը, մասնակցում շքերթին, հարազատների հետ ծաղիկներ խոնարհումՀաղթանակի զբոսայգում «անհայտ զինվորի» գերեզմանին և տանը հյուրասիրություն կազմակերպում իր ձեռքով պատրաստած տոլմայով։
Խոսելով Հայաստանում հայրենասիրության մակարդակի մասին` Ռոզալյա Աբգարյանը ընդգծեց` հայերի մեջ ոչ միայն հերոսների պակաս չկա, այլ նաև հայրենասիրության։ Դա նա զգացել է հատկապես դպրոցականների հետ հանդիպումների ժամանակ։
«Պատերազմի մասին պատմում ենք երեխաներին, որպեսզի պատրաստենք նրանց որպես հայրենասերներ։ Դա մեզ էլ է ուժ տալիս»,–ասում է նա։
Վետերանին հիմա մտահոգում է այն, որ Հայաստանում մայիսյան «եռատոնի» գաղափարը փոխվել է։
«Պետք է ՌԴ–ի հետ, խորհրդային պետությունների հետ միասին լինենք, միավորված պայքարենք, որպեսզի խաղաղություն լինի»,–ասում է վետերանը` հավելելով, որ Հայրենական մեծ պատերազմը հաղթանակով պսակվեց, քանի որ ԽՍՀՄ–ի ազգերի միջև հակասություններ չկային, և բոլորի նպատակն էր հայրենիքը պաշտպանելը»,–ասում է Հայրենական մեծ պա։
Շուտով կլրանա տիկին Ռոզալյայի 100–ամյակը, և նրա երազանքն է, որ պատերազմ այլևս չլինի, քանի որ միայն խաղաղ տարիներին է հնարավոր որպես պետություն զարգանալ։ Իսկ Մայիսի 9–ի առիթով մաղթում է խաղաղություն և սեր դեպի հայրենիք։
Ռոզալյա Աբգարյանը ծնվել է 1923թ–ին, Թբիլիսիում։ Դպրոցն ավարտելուց հետո նա եռամսյա կուրսեր է անցել և մեկնել է ռազմաճակատ, եղել է կապավոր։ 1941 թվականի վերջին Ստալինգրադում վիրավորվել է գլխից և հոսպտալացվել։ Ապաքինվելուց հետո ուղարկվել է Վորոշիլովգրադ։ Երկրորդ անգամ վիրավորվել է դեմքից։ Մասնակցել է Ուկրաինայի, Ռոստովի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: Ռոզալյա Աբգարյանի մարտական ուղին ավարտվել է Պրահայում։
Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թբիլիսի և 1945 թվականի վերջին ամուսնացել։ Ամուսինը՝ Եզնիկ Նալբանդյանը, եղել է զինվորական, ծառայել է Լեհաստանում։ Ամուսնությունից հետո նրանք մեկնել են Լեհաստան, իսկ ամուսնու զորացրվելուց հետո վերադարձել Հայաստան։
Ռոզալյա Աբգարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։