00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զոհված զինծառայողների ծնողները որոշել են հասնել Փաշինյանի կառավարության հրաժարականին

© Sputnik / Aram NersesyanԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Եռաբլուր
Բաժանորդագրվել
Զոհված զինծառայողների ծնողներն ուզում են համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, որոնց համար թանկ է հայրենի հողը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները որոշել են ակտիվ պայքար սկսել և հասնել ՀՀ կառավարության հրաժարականին։ Նրանց հայտարարությունը հրապարակվել է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«Պատրաստվում ենք դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ (շարժիչ ուժ) և, հետապնդելով բացառապես ոչ անձնական նպատակ, համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, որոնց համար թանկ են պետականությունը և հայրենի հողը, որը բառիս բուն և փոխաբերական իմաստով ներծծված է մեր որդիների արյամբ»,– հայտարարել են զոհված զինծառայողների ծնողները։
Նրանք ուզում են ձևավորել ազգային կառավարություն, այնուհետև Հայաստանի, Արցախի և սփյուռքի առկա ռեսուրսների ու իրական շահակիցների հետ կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն։
«Այս քայլերին հասնելու համար մենք ավելի քան վճռական ենք, համոզված ենք, որ հենց այդ վճռականության շնորհիվ է հնարավոր հասնել բեկման ու փոփոխությունների։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որը արվել է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո»,– ասված է հայտարարությունում։
Զինծառայողների հարազատները հասարակական ու քաղաքական բոլոր ուժերին կոչ են անում միանալ իրենց պայքարին։
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Լրահոս
0